News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում Չինաստանի քաղաքացի է կալանավորվել, ում մեղադրում են ամերիկացի գիտնականների եւ ինժեներների հավաքագրելու փորձի մեջ, փոխանցում է AFP-ն:

Նշվում է, որ Ցզի Չաոկունին հանձնարարվել էր չինական հետախուզությանը ներկայացնել ԱՄՆ 8 քաղաքացիների կենսագրական տվյալները, որոնցից մի քանիսը պաշտպանության ոլորտի կապալառուներ են:

Իշխանությունների խոսքով՝ ութն էլ ամերիկահպատակներ էին, որոնք ծնվել էին Թայվանում կամ Չինաստանում: Բոլորը կամ աշխատում էին, կամ վերջերս էին աշխատանքից ազատվել, որը կապված էր գիտության եւ տեխնոլոգիաների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ