News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ոստիկանության կողմից վթարներում աջ ղեկով ավտոմեքենաների մասնակցության վերաբերյալ տրամադրված տվյալները չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին սեպտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մարոզյանը:

Նրա հավաստմամբ Հայաստանում նման տեսակի ուսումնասիրրություն ընդհանրապես չի անցկացվել եւ իրենք արդեն դիմել են կառավարությանը իրական հետազոտություն անցկացնելու խնդրանքով եւ միայն դրանից հետո պետք է աջ ղեկով մեքենաների ապագայի մասին որոշում կայացնել:

«Ոստիկանության տվյալներով հնարապետությունում 30 տոկոս ՃՏՊ-ն տեղի է ունենում աջ ղեկով մեքենաների մեղքով, ինչն ուղղակի չի համապատասխանում իրականությանը», - ասաց նա:

Մարոզյանը ընդգծեց, որ աջ ղեկով մեքենաների վարորդներն ավելի զգույշ եւ ուշադիր են ճանապարհին, քան ձախ ղեկով մեքենաների իրենց «ընկերները»:

Իրավաբանը համոզված է, որ Հայաստանի կառավարության վրա ազդեցություն ունեն մեքենաների դիլերները, որոնք շահագրգռված չեն նման մեքենաների ներկրմամբ, քանի որ դրանք երկու անգամ ավելի էժան են, բայց միեւնույն ժամանակ ավելի հուսալի են, այդ մեքենաների անցած ճանապարը զգալիորեն ավելի քիչ է,  քան ձախ ղեկով իրենց մրցակիցների:.

Սա, ըստ փորձագետի, լրջորեն ազդում է ինչպես մեքենաների որակի, այնպես էլ հուսալիության վրա: Նա ավելացրեց, որ ի տարբերություն եվրոպական կամ ԱՄՆ-ից ներմուծված մեքենաների, ճապոնական մեքենաները տարբերվում են բարձր որակով, գնով, շահագործման ժամկետով, չափերով եւ շատ այլ ցուցանիշներով:

Հարցին, թե ինչ քայլեր են նրանք պատրաստվում ձեռնարկել, եթե Հայաստանը վերջնականապես միանա ԵՏՄ երկրներում ավտոմեքենաների ներկրման եւ հետագա արգելման նախաձեռնությանը, Խաչատուր Մարոզյանը պատասխանեց.

 «Հայաստանի քաղաքացիները բավարար ժամանակ ունեն այդ մեքենաների հետ կապված խնդիրների լուծման համար, մինչեւ ԵՏՄ անդամ երկրներում այդպիսի մեքենայի ներմուծման արգելք չսահմանվի: Սակայն պետք է նշեմ, որ այս տարվա հուլիսին արդեն ձեռք էր բերվել աջ ղեկով 5-6 հազար մեքենա եւ այս ժամանակահատվածում հնարավոր չէ այդ ավտոմեքենաները ձախ ղեկով դարձնել: Բացի այդ, դա շատ վտանգավոր է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ