News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը բացասական է գնահատել «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի հայտարարությունն այն մասին, որ հնարավոր է կրկին մարդկանց փողոց դուրս բերել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար։

«Ես բացասական եմ գնահատում այդ հայտարարությունը։ Մենք արդեն անցել ենք այդ փուլով եւ պետք է գնանք ժողովրդավարական ճանապարհով, այսինքն՝ քաղաքական ուժերի կոնսենսուսի ճանապարհով»,–նշեց Բաբլոյանը NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում։ «Հայաստանն իր դեմքը ցույց է տվել աշխարհին, նա զարմացրել է աշխարհին իր հանդուրժողականությամբ եւ ժողովրդավարական փոփոխություններին հանձնառությամբ, եւ մենք չպետք է հրաժարվենք դրանից»,–շեշտեց նա։  

Անդրադառնալով խորհրդարանական ընտրությունների անցկացմանը՝ Բաբլոյանը հայտարարեց, որ այդ հարցում ինքը հավատարիմ է ծրագրային գործունեությանը. «Ներկայումս աշխատանքային խումբը աշխատում է ԸՕ փոփոխությունների շուրջ։ Դրանք պետք է քննարկվեն հանրության եւ մյուս քաղաքական կուսակցությունների հետ։ Միայն դրանից հետո մենք կարող ենք ընտրությունների անցկացման ժամկետներ որոշել»,–նշել է Աժ նախագահը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, որ պետք է սահմանադրական փոփոխություն անցկացնել, Բաբլոյանը շեշտեց, որ հստակ առաջարկներ դեռեւս չկան։ «Եթե հստակ առաջարկներ լինեն անհրաժեշտ փոփոխությունների շուրջ, ապա այն եւս կքննարկենք»,–եզրափակեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեռ վաղ է խոսել ընտրություններն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին. ԿԸՀ նախագահ
Այս ընտրակարգն ունի մեկ շատ լուրջ թերություն, այն է՝ հնարավոր չի լինի կրկնակի ստուգել ընտրություններին մասնակցած անձի իսկությունը...
Ընտրական համակարգը միշտ պատրաստ է ընտրություն կազմակերպելուն. ԿԸՀ նախագահը՝ արտահերթ ընտրությունների մասին
Freedom House-ը հղում էր արել հասարակական կազմակերպությունների...
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
Ամենաշատ