News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գերմանիան պետք է Ֆեթուլահ Գյուլենի հետեւորդներին ահաբեկիչներ ճանաչի, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպմանը, գրում է BBC-ն։

Էրդողանը կոչ է արել Գերմանիային հանձնել Գյուլենի հետեւորդներին, որին ինքը մեղադրում է 2016-ի պետական հեղաշրջման փորձի մեջ։

Անգելա Մերկելը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Գերմանիային լրացուցիչ ապացույցներ են պետք այդ գործում։  

Նա նաեւ կոչ է արել Թուրքիային որքան հնարավոր է արագ լուծել Թուրքիայում ազատազրկման դատապարտված Գերմանայի քաղաքացիների հարցը։

Նշենք, որ Թուրքիայի նախագահը եռօրյա պետական այցով ժամանել է Գերմանիա՝ ձգտելով լավացնել հարաբերությունները Բեռլինի հետ, որոնք վատթարացել էին 2016 թվականի հեղաշրջման փորձից հետո տեղ գտած ռեպրեսիաների պատճառով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ձերբակալվել է պետական հեղաշրջում կազմակերպողների հետ կապ ունեցող ավելի քան 600 կասկածյալ
Թուրքիայի ՆԳՆ-ի ղեկավարն ընդգծել է, որ երկրի իշխանությունները կշարունակեն դիմադրություն ցույց տալ...
Թուրքիայում պուտչիստների հետ կապերի համար 60 կասկածյալի ձերբակալության հրաման է տրվել
Օրդերները տրվել են նախկին եւ ներկա զինծառայողների ձերբակալման համար, որոնց կապերը պուտչիստների հետ բացահայտվել են ՖԵՏՕ կազմակերպության գործունեության հետաքննության ընթացքում...
Թուրքիայի իշխանությունները FETO-ի հետ կապերի մեջ կասկածվող 33 անձի ձերբակալման հրաման են տվել
Ազգային հետախուզական ծառայության, Անվտանգության գլխավոր վարչության եւ կիբերհանցագործությունների դեմ պայքարի մասնագետների կողմից իրականացված հետաքննության ընթացքում FETO-ի ճյուղավորված կառույցներ են հայտնաբերվել...
Ավելի քան 20 000 թուրք զինծառայող է աշխատանքից հեռացվել 2016-ի պետական հեղաշրջման փորձից հետո
Նախարարության մամուլի քարտուղար, մայոր Փինար Կարայի խոսքով, աշխատանքից ազատվել է 24 253 զինծառայող․․․
ՄԻԵԴ-ը վճռել է 5000-ական եվրո հատկացնել 2016 թվականի հեղաշրջումից հետո Թուրքիայում կալանավորված դատավորներին
Նշվում է, որ դատարանը միաձայն ճանաչել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտումը...
Երկար ժամանակ անց համացանցում է հայտնվել տարիներ առաջ Թուրքիան իրար խառնած Ֆեթուլլահ Գյուլենի նոր լուսանկարը
Ֆեթհուլլահ Գյուլենի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հակասությունների գագաթնակետը եղավ 2013-ի դեկտմբերի 17-ի «Մեծ կաշառք»...
Ամենաշատ