News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Google ընկերությունը, չնայած աշխարհում որոնողական համակարգերի շուկայում իր առաջնորդությանը, Apple ընկերությանն ամեն տարի մինչեւ 9 մլրդ դոլար է վճարում, որպեսզի iPhone-ի մեջ մնա նշված որոնողական համակարգը: Այսպիսի եզրակացության է հանգել Goldman Sachs-ի վերլուծաբան Ռոդ Հոլլը, փոխանցում է HighTech-ը: 

Ընդ որում՝ Apple-ը Google-ից ֆիքսված գումար չի վերցնում՝ որոնողական համակարգը iPhone-ում նշված դարձնելու համար: iPhone-ի միջոցով հարցումների թիվն ամեն տարի աճում է, հատկապես Siri վիրտուալ օգնականի աշխատանքի շնորհիվ,  համապատասխանաբար աճում է նաեւ գումարը: 2019 թվականին Google-ը ստիպված կլինի այս ծառայության համար վճարել մինչեւ 12 մլրդ դոլար, կարծում է Հոլլը:

Apple-ը եւ Google-ը հրաժարվել են այս տեղեկությունը մեկնաբանել: Իր որոնողական համակարգի տեղադրման համար Google-ի կողմից վճարման պաշտոնական փաստի մասին հայտարարվել է միայն մեկ անգամ, երբ 2014 թվականին դատական փաստաթղթում նշվել է, որ որոնողական համակարգը սմարթֆոններ արտադրողին վճարել է 1 մլրդ դոլար, կարգավորումներում իր որոնողական համակարգը տեղադրելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ