News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Չի կարելի ժողովրդւի ձայնով հայտնվել Ազգային ժողովում եւ արհգամարել ժողովրդի ձայնը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար միշտ կարեւոր է եղել ժողովրդի կարծիքը, որովհետեւ կուսակցությանը ժողովուրդն է գործուղել ԱԺ։ Չի կարելի, որ որեւէ կուսակցություն ժողովրդի ձայնով հայտնվի ԱԺ–ում, հետո արհամարի ժողովրդի կամքը։ Չի կարելի նաեւ իշխանության ներկայացրած ցանկացած նախագծի կուրորեն ենթարկվել՝ պատճառաբանելով, որ այդ նույն իշխանությանն էլ է ժողովուրդը գործուղել իշխելու մեզ, այսինքն՝ մենք որեւէ տարբերակի, որեւէ նախագծի ինքնին առանց հիմնավորման կողմ կամ դեմ չենք»,–նշեց նա։

Պատգամավորը շեշտեց՝ պետք է նախ հասկանալ նախագծի հեղինակի հետապնդվող լեգիտիմ, իրավաչափ նպատակները. «Մենք ուզում ենք հասկանալ ցանկացած նախաձեռնության բուն էությունը, դրա կողմից հետապնդվող լեգիտիմ, իրավաչափ նպատակները եւ նաեւ վերլուծել այն հավանական տարբերակները, այն հավանականությունը, թե որքանով է նախագծի հեղինակի ցանկությունը ողջամտորեն հնարավոր իրականացնել իր իսկ մատնանշած ժամկետներում»։

Նա կոչ է անում լինել համբերատար, տեսնել, թե կառավարությունն ինչպիսի նախագիծ կհանձնի հանրության դատին ու ԱԺ խմբակցություններին. «Այն ժամանակ մեր խոսակցությունը կլինի ավելի առարկայական»։

Հարցին՝ վարչապետի հայտարարությունը, թե խորհրդարանը վստահություն չի ներշնչում, նաեւ ԲՀԿ–ին նկատի ունե՞ր, պատգամավորը հայտնեց. «Ես այդ հայտարարությանը ուղղակի դեմ եմ, որովհետեւ եթե խորհրդարանը չի արտացոլում հասարակության կարծիքը, ցանկությունը, բա ինչո՞ւ վարչապետն ընտրվեց այդ խորհրդարանի կողմից, ինչո՞ւ է վարչապետը գալիս ԱԺ, եթե գտնում է, որ այն լեգիտիմ մարմին չէ, բա գալիս է ոչ լեգիտիմ մարմնի հետ կարծիք քննարկելո՞ւ»։

Նա հակված է մտածել, որ այդ հայտարարությամբ նրանք նկատի ունեն Երեւանի ավագանու ընտրություններում իրենց տարած հաղթանակը. «Բայց պետք չէ ավագանու ընտրություններն ընդունել որպես լակմուս ամբողջ հանրապետության, ազգաբնակչության, քաղաքական դիրքորոշումները, քաղաքական գնահատականները կանխորոշելու համար։ Կլինեն համապետական ընտրություններ, ժողովուրդը ցույց կտա՝ որ քաղաքական ուժին որքան է վստահում»։

Գեւորգ Պետրոսյանը սխալ է համարում, երբ մի պետական մարմին իր հեղինակությունը կառուցում է մեկ այլ պետական կառույցի հեղինակության հաշվին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեռ վաղ է խոսել ընտրություններն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին. ԿԸՀ նախագահ
Այս ընտրակարգն ունի մեկ շատ լուրջ թերություն, այն է՝ հնարավոր չի լինի կրկնակի ստուգել ընտրություններին մասնակցած անձի իսկությունը...
Ընտրական համակարգը միշտ պատրաստ է ընտրություն կազմակերպելուն. ԿԸՀ նախագահը՝ արտահերթ ընտրությունների մասին
Freedom House-ը հղում էր արել հասարակական կազմակերպությունների...
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
Ամենաշատ