News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրասիական ինտեգրացիայի թեման ավելի ու ավելի հեռանկարային է դառնում երիտասարդ սերնդի համար։ Մենք հուսով ենք, որ այս շաբաթվա արդյունքը կլինի այն, որ դուք կվարակվեք ինտեգրացիայի գաղափարով։ Այս մասին հայտարարել է ԵՏԿ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը՝ ԵՏԿ մոսկովյան գրասենյակում Եվրասիական ինտեգրացիայի միջազգային դպրոցի բացման արարողության ժամանակ։

Այս տարի դպրոցի թեման է՝ «Եվրասիական տնտեսական միություն․ տնտեսության ապագա ուրվագծերը»։ Ուսուցումը կանցկացվի հոկտեմբերի 1-5-ը։ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Ռուսաստանի պետական մարմինների եւ բիզնեսի փորձագիտական հանրության ներկայացուցիչները «առաջին ձեռքից կստանան Միության մասին ամենամանրամասն տեղեկատվություն»՝ նշել է Սարգսյանը։ Ձեռք բերված գիտելիքների հիման վրա դպրոցի մասնագետները կմշակեն եւ Հանձնաժողովին ու Միջազգային գործերով ռուսական խորհրդին (РСМД) կներկայացնեն եվրասիական ինտեգրման զարգացման իրենց տեսլականը։ Լավագույն առաջարկները կարող են օգտագործվել ԵՏԿ-ի գործնական աշխատանքում։

Սարգսյանն ընդգծել է հիմնական թեմաները, որոնք պետք է բարձրացվեն պարապմունքների ժամանակ։ Մասնակիցները լիարժեք պատկերացում կկազմեն Եվրասիական տնտեսական միության մասին՝ ստեղծման պատմությունից մինչեւ ժամանակակից իրավիճակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ կծանոթանան այն հնարավորություններին, որ ԵՏՄ-ն բացում է բիզնեսի համար՝ Միության երկրների քաղաքացիների կյանքի անբաժանելի մասը դարձած ինտեգրման արդյունքում։ Չեն շրջանցվի նաեւ խնդիրները, որոնց բախվում է Միությունը, ինչպես նաեւ՝ առկա ռիսկերն ու սպառնալիքները։ Հատուկ ուշադրության կարժանանա ԵՏՄ-ի միջազգային գործունեությունը, մասնավորապես՝ եվրասիական ինտեգրման դերն ու տեղը համաշխարհային փոփոխվող կառուցվածքում։

Դպրոցն անցկացվում է արդեն 4-րդ անգամ։ Հարթակը կախված է նրանից, թե որ երկիրն է նախագահում ԵՏՄ մարմիններում։

Տիգրան Սարգսյանը ընդգծել է, որ Միությունը կարիք ունի ակտիվ բարձր պրոֆեսիոնալ կադրերի, որոնք կդառնան ինտեգրացիոն գործընթացներն առաջ մղողները։ «Մենք մեզ համար հստակեցրել ենք կարեւոր նպատակ՝ եվրասիական էլիտայի ձեւավորումը։ Հենց այդ պատճառով էլ ստեղծել ենք այս դպրոցը ձեզ համար»,- ամփոփել է ԵՏԿ-ի նախագահը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ