News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 2-ին ԱԳՆ-ում տեղի ունեցավ ՀՀ կառավարության եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների միջեւ քննարկում, որի նպատակն էր անդրադառնալ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի(ՀԸԳՀ) կիրարկման միջոցառումների ծրագրի՝ ճանապարհային քարտեզի կազմման գործընթացին, ինչպես նաեւ հոկտեմբերի 15-ին Լյուքսեմբուրգում կայանալիք ԱլԳ նախարարական հանդիպմանն ընդառաջ՝ հայաստանյան քաղհասարակությանը ներկայացնել օրակարգային հարցերը:

ԱԳն-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպումը, որին մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը, տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար տեղակալ Մանե Ադամյանը, արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ներկայացուցիչը, հայաստանյան քաղհասարակության շուրջ հինգ տասնյակ կառույցների ղեկավարներ եւ անդամներ, նախագահում էր ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Բացման խոսքում նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, հանդիսանալով բավականին ծավալուն փաստաթուղթ, վերաբերում է հասարակական կյանքի գրեթե բոլոր բնագավառներին: Այս համատեքստում ԱԳՆ ղեկավարն ընդգծեց համաձայնագրի կիրարկման գործընթացում քաղհասարակության հետ երկոխոսության կարեւորությունը՝ հավելելով, որ քաղհասարակությունը հանդիսանում է այդ գործընթացի անմիջական մասնակիցը:

Հանդիպմանը կարեւորվեց Համաձայնագրի կիրարկումը մշտադիտարկելու նպատակով քաղհասարակության հարթակի ձեւավորումը թափանցիկության, ներառականության եւ ռոտացիայի սկզբունքների հիման վրա: Մասնակիցները պայմանավորվեցին շարունակական դարձնել այս ձեւաչափով երկխոսությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ