News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մոսկվայի հայկական և ժողովուրդների մշակույթների թանգարանի հիմնադիր, գործարար Ռուբեն Գրիգորյանն իր դիրքորոշումն է արտահայտել Հայաստանում ստեղծված իրադրության վերաբերյալ։ Aravot.am-ում հրապարակված հոդվածը ներկայացնում ենք ստորև։

«Երբ գրում էի այս տողերը, ժողովուրդը դեռ դուրս չէր եկել փողոցներն ու հրապարակները։ Երբ գրում եմ այս տողերը հիմա, համոզված եմ, որ ինձ չի՛ լսի կամ չի՛ կարդա Փաշինյանը։ Որովհետև շատ հեշտությամբ մենք դարձանք սևեր։ Եվ սևերը մենք դարձանք։ Մենք, որ ամեն ինչով պաշտպանեցինք Փաշինյանին։ Եվ ավելին, որոշ ակնհայտ սևեր սպիտակեցին։ Չեմ կարող չխոսել, որովհետև միշտ խոսել եմ և կարևոր չէ՝ թե ով է և ում մասին։ Եվ եթե որևէ մեկը խոսի իմ դեմ՝ ասելով ինչ ասես, բայց ոչ այն, ինչի մասին ես գրում եմ, ապա նրանց հենց սկզբում ասում եմ՝ ձեր արածը ձեր սիրուց է այս մարդու նկատմամբ և ուրիշ մի այլ տրամաբանություն չունի։ Հիշեցնեմ ձեզ, որ կուռքեր պատմության մեջ շատ են եղել և դրանից ոչ մեկը դեռ չի՛ երջանկացել։ Խաբեությունը և սուտը երբեք չե՛ն լինի երջանիկ ապագային հասնելու աղբյուր։ Չհավատա՛ք երբեք, որ հանուն ապագա բարի գործերի թեկուզև ժամանակավոր կարելի է դավաճանել սկզբունքներն ու իդեալները։ Ես այդպես չե՛մ անում երբեք և դրա համար ասում եմ՝ վերջ դրեք այս իրադրությունն անվանել հեղափոխություն, հեղափոխությունը համակարգ ստեղծելն է։ Եվ նոր համակարգում պետք է ստեղծված լինեն բոլոր ինստիտուտները /առաջին հերթին՝ հասարակական, ժողովրդական/, որոնք չեն թողնի էլ երբեք վերադարձը կամ կրկնությունը նրա, ինչ ստացվեց շուրջ 30 տարի։ Թե՞ ամեն հերթապահ ժամանակ տասնյակ հազարավոր մարդիկ, թողնելով իրենց գործերը, պիտի վազեն հրապարակ։ Ժողովրդական, հասարակական կառույցների ստեղծումն ու նրանց օրենքի ուժ տալն է իսկական հեղափոխության արդյունքը։ Եվ իհարկե դատական համակարգը դարձնել իսկապես անկախ, որովհետև առանց այդ պայմանի հնարավոր չի՛ լինի պաշտպանել ամեն մեկիս օրինական իրավունքները։ Իսկ հիմա մենք ունենք իշխանափոխություն և անվերապահորեն այն կոչում ենք հեղափոխություն։ Մենք ունենք կորցրած ժամանակ և շարունակում ենք այն կորցնել։ Մենք չունենք թափանցիկություն, մենք չենք հասկանում՝ ինչ պետք է լինի վաղը, մեզ ասում են՝ արե՛ք ներդրումներ, որովհետև իրադրություն է փոխվել, և մենք դրանից հասկանում ենք, որ չկա առողջ մտածելակերպ, քանզի այս իրադրությունը չի՛ կարող կոչվել հեղափոխություն։ Ավելին՝ իսկական հեղափոխությունը ամեն օր վտանգվում է, քանի չի մաքրվել Ազգային ժողովը։ Պատերազմող ժողովրդի համար ամեն ժամ կյանքի խնդիր է։ Եվ էլի մի սխալ, իմ կարծիքով շատ մեծ։ Չի՛ կարելի բաժանել հասարակությանը սևի և սպիտակի այն պարզ սկզբունքով, որ եթե մեզանից մեկն եք, մեր թիմի մեջ եք, ուրեմն սպիտակ եք։ Իսկ այն հազարավոր հայերը, որ կանգնեցին ձեր կողքի՞ն։ Ինչո՞ւ եք կարծում, որ նրանք այդքան շուտ սևացան։ Եթե այդ բոլոր մարդիկ սևեր լինեին, ինչպե՞ս հնարավոր կլիներ այս բոլորը։ Բայց հիմա նրանք բոլորը չեն կարողանում մասնակցել հասարակական զարգացման ընթացքին։ Հազարավոր հայեր հնարավորություն չունեն այլ ձևով արտահայտելու իրենց կարծիքը, բացի ընտրություններին մասնակցելուց և փողոց դուրս գալուց։ Ժողովուրդը մի լուռ գործիք չէ փողոցներն ու հրապարակները փակելու համար։ Ժողովուրդը պետք է կառավարվի և ինքնակառավարվի։ Միայն այդ դեպքում հաջողությունը երաշխավորված կլինի։ Իսկ հիմա ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ չկա այլընտրանք, չի ընդունվում այլ միտք, եթե այն գալիս է այլ մարդկանցից։ Հիմա հազարավոր մարդիկ «համախոհներ» են, բայց անտեսվում է նրանց կարծիքը, և այդ պատճառով վերջին հաշվով դուրս է եկել, որ ճիշտ և գիտակից կադրերի սղություն կա։ Եվ ավելին՝ շատ տեղերում մնացել են հները, ինչը, մեղմ ասած, զարմացնում է բոլորիս։ Այս իրադրությունը զարմացնում է բոլորիս և կարող է բերել պայթյունի՝ անկանխատեսելի հետևանքներով։ Կորցրած օրեր, կորցրած ժամանակ… Մի՞թե հասկանալի չէ, որ դրա արդյունքում չի լինի ոչ մի լավ բան։ Ավելին՝ կլինի հուսախաբ ժողովուրդ, կոտրված ցանկություններ և երազանքներ։ Չի՛ կարելի հեղափոխություն անել երկար ժամանակ. այն կա՛մ կա, կա՛մ չկա։ Եվ հիմա ես տեսնում եմ մի ուրիշ իրավիճակ։ Իրավիճակ, որտեղ նույն ձայները այսպես ասած հեղափոխությունից 6 ամիս անց դժգոհ են։ Ուրեմն իսկական հեղափոխությունը դեռ չի եղել։ Այն անհապաղ պետք է կատարվի հիմա։ Չի՛ կարելի անվերջ խաղալ ժողովրդի կրքերի հետ։

Մոսկվայի հայկական թանգարան»

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ