News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Գլխավոր դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են երկու երկրների միջեւ քրեաիրավական ոլորտում փոխհարաբերությունների զարգացման նոր հնարավորություններին վերաբերող հարցեր:

Պարոն Կոպիրկինը շեշտել է երկու երկրների իրավապահ համակարգերի միջեւ կապերի առավել ամրապնդման անհրաժեշտությունը եւ այդ հարցում ՌԴ դեսպանության օժանդակության պատրաստակամությունը:

ՀՀ գլխավոր դատախազը բարձր է գնահատել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով ՀՀ եւ ՌԴ դատախազությունների միջեւ առկա գործակցությունը, որը լիարժեք համապատասխանում է երկու պետությունների դաշնակցային, բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակին եւ ոգուն:

Արթուր Դավթյանն ընդգծել է, որ 2006թ. առ այսօր գլխավոր դատախազների մակարդակով ՀՀ եւ ՌԴ դատախազությունների միջեւ հաստատվող համագործակցության ծրագրերը լայն հնարավորություններ են տալիս համատեղ միջոցառումներով կատարելագործելու մասնագիտական ռեսուրսները, ձեւավորելու իրավական փոխօգնության արդյունավետությունը բարձրացնելու առավել անմիջական միջավայր, նախանշելու համագործակցության շրջանակներն ընդլայնելու նոր ուղղություններ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ բարեկամ երկրներ միջեւ քաղաքացիների եւ ծառայությունների տեղաշարժի ակտիվացմանը զուգահեռ միմյանց երկրներում քաղաքացիների իրավունքների քրեաիրավական պաշտպանության առավել գործուն մեխանիզմների կիրառմանը,  արդարադատությունից խուսափող անձանց հայտնաբերելուն,   անդրազգային բնույթ կրող հանցագործությունների դեմ պայքարում համատեղ ջանքերն ավելացնելուն առնչվող խնդիրներին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել օրակարգային խնդիրներն ավելի օպերատիվ լուծելու նպատակով հաճախակի դարձնել նմանատիպ հանդիպումները:

ՀՀ գլխավոր դատախազը նաեւ ցավակցություն է հայտնել դեսպանին՝ ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանի ողբերգական մահվան կապակցությամբ: Արթուր Դավթյանը նշել է, որ դա մեծ կորուստ էր նաեւ Հայաստանի դատախազության համակարգի համար, քանի որ բարձր պրոֆեսիոնալ հատկանիշներով օժտված հայազգի գործիչն իր բազմահմուտ աշխատանքով, հատկապես վերջին տասնամյակում նաեւ գործունեության բնույթով պայմանավորված, առանձնահատուկ սրտացավությամբ եւ ջանասիրությամբ մեծապես նպաստել է երկու երկրների դատախազական կառույցների միջեւ հարաբերությունների  զարգացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
ՀՀ խորհրդարանի նախագահ. Մենք ճանաչում ենք նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը
Չեն կարծում, որ Հայաստանն անկախ պետություն է
Հայաստանի ՊԵԿ նախկին ղեկավար. ՌԴ նախագահ Պուտինի երդմնակալությունը փորձություն կլինի Փաշինյանի համար
Նրա կարծիքով, Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավերևում մութ ամպեր են կուտակվում․․․
Ամենաշատ