Windows 10-ի թարմացումից հետո օգտատերերը սկսել են բողոքել, որ համակարգը ջնջում է իրենց ֆայլերը՝ տեղեկացնում է MSPoweruser-ը։
Հայտնի է, որ Windows 10-ի թարմացման ընթացքում ֆայլերը ջնջվում են միայն «Իմ փաստաթղթերը» թղթապանակից։ «Աստված իմ, թղթապանակից բոլոր փաստաթղթերը (Word ֆայլերը, աղյուսակները եւ այլն) ջնջվել են, ինչի հետեւանքով բոլոր տվյալները կորել են»,- Twitter-ում գրում է օգտատերերից մեկը՝ նշելով, որ դա տեղի է ունեցել համակարգի ավտոմատ թարմացումից հետո։
Windows-ի մեկ ուրիշ օգտատեր գրել է, որ համակարգը ջնջել է 220 գիգաբայթ տվյալներ, որ ինքը հավաքել էր 23 տարվա ընթացքում։ Չբացատրելով պատճառը՝ նրան պարզապես խորհուրդ են տվել ֆայլերի պահուստային կրկնօրինակներ ունենալ։