News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը հայտարարել է, որ նավթարտադրողների մեծամասնությունը ապագայում համաշխարհային շուկայից կանհետանան, հայտնում է Bloomberg-ը:

Այս տեսակի հումքի արդյունահանումը, մասնավորապես, կկրճատվի Ռուսաստանում: «Ռուսաստանում 19 տարի հետո նավթի արտադրությունը սաստիկ կկրճատվի, եթե ամբողջությամբ չանհետանա՝ իր 10 մլն բարելով»,- պարզաբանել է Ալ Սաուդը:

Դրանից բացի, սաուդցի արքայազնը կանխատեսել է գրեթե 5 տարի հետո նավթի համաշխարհային շուկայից Չինաստանի հեռանալը: Նրա խոսքով՝ հումքի մյուս արտադրողները եւս «ամեն օր կանհետանան»: Չնայած դրան նավթի պահանջարկը կաճի մինչեւ 2030 թվականը տարեկան ավելի քան 1 տոկոսով, այս պատճառով Սաուդյան Արաբիան ապագայում մատակարարումները պետք է մեծացնի:

«Մենք չենք կարծում, որ այս ոլորտում Սաուդյան Արաբիայի համար որեւէ վտանգ կա: Այսօր ոչ ոք չի խոսում օդանավերի մասին, որոնք թռչում են էլեկտրականությամբ, կամ նավերի մասին, որոնք ծովում լողարկում են էլեկտրականությամբ: Դրան հավելենք նավթաքիմիայի կողմից պահանջարկը եւ 10-30 տարի հետո նավթաքիմիայի հեռանկարները»,- ամփոփել է Ալ Սաուդը:

Ավելի վաղ Մուհամմեդ Ալ Սաուդը հայտարարել էր, որ Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ին չի վճարի իր անվտանգության համար: Նա հավելել էր, որ Էր Ռիադի եւ Վաշինգթոնի միջեւ համաձայնագիրը Սաուդյան Արաբիային թույլ է տալիս զենք արտադրել ամերիկյան տեխնոլոգիայի հիման վրա, եւ սա լավ ձեռքբերում է ինչպես Սպիտակ տան, այնպես էլ արաբական երկրների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գուգարքում և Վանաձորում
Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Տարբերություն չկա, թե որտեղից գազ կգնես. Պետք է գնել այնտեղից, որտեղ էժան է եւ ամենաշահավետն է. Թունյան
Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, բայց օրակարգում նման խնդիր չկա…
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Ամենաշատ