News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ընտրական օրենսգրքի փոփոխություններով սահմանվում է, որ ԱԺ ընտրությունները պետք է տեղի ունենան սովորական համամասնական,  ֆիքսված ցուցակներով, այսինքն ոչ ռեյտինգային ընտրակարգով: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, կառավարության նիստերի դահլիճում Ընտրական օրենսգրքի բարեփոխման նախագծի շուրջ կազմակերպված հանրային քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը։

Նրա խոսքով, ռետինգային ընտրակարգն ամբողջությամբ մերժվում է, ինչպես դա սահմանված է կառավարության ծրագրում. «Անցողիկ շեմը մեկական տոկոսով իջնելու է եւ սահմանվելու է՝ կուսակցությունների համար 4 տոկոս, իսկ դաշինքների համար՝ 6 տոկոս: Նախատեսվում է, որ քաղաքական ուժերի նվազագույն քանակը, որոնք պետք է անցնեն խորհրդարան՝ անկախ անցողիկ շեմից, 4 է սահմանվում՝ ներկայիս 3-ի փոխարեն: Այսինքն սահմանվում է, որ առնվազն 4 քաղաքական ուժից է ձեւավորվելու հաջորդ խորհրդարանը»,-ասաց նա:

Իոաննիսյանը նշեց, որ նաեւ մի քիչ փոխված են նախընտրական քարոզչության խաղի կանոնները. «Տրված են ավելի լայն հնարավորություններ հանրային ռեսուրսների հաշվին քարոզչություն իրականացնելու խաղի կանոնները՝ անվճար եթերաժամանակի քանակն է ավելացել, սահմանված է, որ պետք է լինեն հեռուստաբանավեճեր, որ դրանցից առնվազն մեկը պետք է լինի ցուցակների առաջին համարների մակարդակով: Սահմանված է նորմ, որ ԶՈՒ ծառայողների համար պետք է լինեն ավելի շատ հնարավորություններ նախընտրական ծրագրերին ծանոթանալու համար, մասնավորապես, հեռուստաբանավեճերը դիտելու առումով:

Որոշակի փոփոխություններ նախատեսված են այն նորմերում, որոնք երաշխավորում են, որ ընտրությունները չեն կեղծվելու, օրինակ պատահականության սկզբունքով վերահաշվարկի հնարավորություն է տրվում»:

Նրա խոսքով՝ օրինականության պահպանման հետ կապված արդեն շատ փոփոխություններ են եղել, մասնավորապես, քրեական դատավարության և վարչական իրավախախտումների մասին օրենքներում, որոնք նախատեսում են ավելի խիստ պատիժներ ընտրակեղծիքների համար։

«Նախատեսված է քրեական պատասխանատվություն ընտրական հանցագործությունների համար։ Օրինակ՝ ընտրությունների արդյունքները կեղծելու համար պատիժը հասցվեց 8 տարվա նախկին 5-ի փոխարեն»,-ասաց Իոաննիսյանը՝ հավելելով, որ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների նախագծի անգլերեն տարբերակն ուրբաթ օրն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, ինչպես նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ։

«Այս երկու մարմինները փորձառու են, և իրենց տեսակետները շատ կարևոր է։ Այդուհանդերձ, այս փոփոխություններով, որոնք առաջարկվում են, իմպլեմենտացված են շատ առաջարկներ գործող ԸՕ-ի վերաբերյալ, որոնք նախկինում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի համատեղ առաջարկներում եղել են»,- նշեց Իոաննիսյանը։

Նա ընդգծեց, որ ժամկետների պատճառով որոշ առաջարկներ չեն ներառվել նախագծում, որոնց անդրադարձ կարող է լինել արդեն ԱԺ ընտրություններից հետո: Խոսքը, մասնավորապես, ՏԻՄ ընտրություններին վերաբերող դրույթների մասին է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեռ վաղ է խոսել ընտրություններն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին. ԿԸՀ նախագահ
Այս ընտրակարգն ունի մեկ շատ լուրջ թերություն, այն է՝ հնարավոր չի լինի կրկնակի ստուգել ընտրություններին մասնակցած անձի իսկությունը...
Ընտրական համակարգը միշտ պատրաստ է ընտրություն կազմակերպելուն. ԿԸՀ նախագահը՝ արտահերթ ընտրությունների մասին
Freedom House-ը հղում էր արել հասարակական կազմակերպությունների...
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
Ամենաշատ