News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ճապոնացի միլիարդատեր Յուսակու Մաեձավան, որը մտադիր է Լուսնի առաջին զբոսաշրջիկը դառնալ, Տոկիոյում մամուլի ասուլիսին հայտարարել է, որ իր զուգընկերուհին՝ դերասանուհի եւ մոդել Այամէ Գորիկան Լուսին թռչելու հնրավորություն եւս ունի, եթե նա այդ ճանարապարհորդության ժամանակ որեւէ առաքելություն ստանձնի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Բացի ինձանից դեռ ոչ մի թեկնածու չկա: Նա (26-ամյա դերասանուհի եւ մոդել Այամէ Գորիկան) գիտի, իհարկե այդ նախագծի մասին եւ իր համար շատ հետաքրքիր է: Նա անգամ ասում է, որ ուզում է թռչել: Բայց ինչպես դուք գիտեք, այս նախագիծը մեծ առաքելություն է: Արվեստի գործիչներից յուրաքանչյուրը իր դերը կունենա: Ես էլ որպես նախագծի ղեկավար իմ դերը կունենամ: Սա պարզապես ուրախ ճանապարհորդություն չէ: Ուստի եթե նրա համար էլ ինչ-որ դեր կամ առաելություն գտնվի եւ ուղեւորության մյուս բոլոր մասնակիցներն ընդունեն նրան, ապա նա էլ հնարավորություն կունենա: Մենք ուզում ենք, որ ամեն ինչ լուրջ լինի: Մեր հարաբերությունները նորմալ են զարգանում», — հավելել է 42-ամյա ձեռնարկատերը:

Մաեձավան Ճապոնիայում հայտնի է ոչ միայն  որպես հաջողված ձեռնարկատեր (ունեցվածքը գնահատվում է 3 մլրդ դոլար), այլեւ որպես փլեյբոյ, որը երիտասարդ դերասանուհիների է տալիս իր նախապատվությոևւնը: Դեպի Լուսին թռիչքին մնացել է 5 տարի, մինչդեռ Մաեձավայի վերջին սիրավեպերը 2 տարուց ավել չեն տեւում: Մաեձավան երբեք ամուսնացած չի եղել, բայց տարբեր կանանցից երեք երեխա ունի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ