News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 22
USD
476.13
EUR
525.98
RUB
7.47
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Զատկի կղզում բնակություն հաստատած եւ իրենից հետո բազմաթիվ արձաններ թողած երբեմնի քաղաքակրթությունն այդ արձանները տեղադրել է որոշակի, այլ ոչ թե պատահական տեղերում։ Գիտնականներն ասում են, թե քարե արձանների օգնությամբ կղզու բնակիչները նշել են խմելու ջրի ակունքը՝ տեղեկացնում է Planet-today-ը։

Այսինքն, արձաններն ունեցել են ավելի գործնական նշանակություն, քան ենթադրվում էր՝ խմելու ջուրը կենսական նշանակություն ունի ապրելու համար։

«Արդեն երկու տասնամյակ ես փորձում եմ հասկանա՝լ ինչն է Զատկի կղզում երբեմնի ապրող ռապանույի ժողովրդի խորհրդավոր անհետացման պատճառը։ Կղզու գլխավոր հանելուկներից մեկը խմելու ջուրն է։ Մինչեւ վերջերս պարզ չէր, թե որտեղից էին բնակիչները վերցնում այն, քանի որ մաքուր ջրի աղբյուր այստեղ, փաստորոեն, չկա։ Լճեր եւ բաց աղբյուրներ չկան, տեղումներ շատ հազվադեպ են լինում»,- պատմում է հետազոտող Կառլ Լիպոն։

Գիտնականն ուշադրություն է դարձրել գրունտային հողերի վրա, որոնք մակերեւույթ են դուրս գալիս արձանների տեղում։ Պարզվել է, որ ընդհատակյա ջրերն ավելի քիչ աղի են, քան կարելի էր ենթադրել։ Այսինքն դրանք խմելու համար պիտանի են։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել