News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով Հայաստան է ժամանել Միջազգային հեռահաղորդակցության միության (ՀՄՄ) գլխավոր քարտուղար Հոուլին Ժաոն` մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում անցկացվող տնտեսական ֆորումին։

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՄՄ-ն համակարգում է համաշխարհային ռադիոհաճախականությունների օգտագործումը, նպաստում է աշխարհում հեռահաղորդակցության ենթակառուցվածքի զարգացմանը եւ աջակցում տեխնիկական չափանիշների համաշխարհային համակարգմանն ու զարգացմանը։

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ Հոուլին Ժաոն այցելել է «Սինոփսիս Արմենիա» ընկերություն։ Հյուրերին ընդունել են ընկերության նախագահ Երվանդ Զորյանը եւ գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը։

Նրանք նախ շրջել են ընկերության կրթական մասնաշենքում։ Ուսումնական դեպարտամենտի ղեկավար Վազգեն Մելիքյանը ներկայացրել է իրականացվող կրթական ծրագրի մանրամասները։

Հաշվի առնելով պահանջարկի համեմատ աշխատաշուկայում մասնագետների սակավությունը` ընկերությունը ձեռնամուխ է եղել հայաստանյան մի շարք առաջատար բուհերի հետ համագործակցությամբ անցկացնել դասընթացներ` պատրաստելու միկրոէլեկտրոնիկայի մասնագիտություններով անհրաժեշտ կադրեր։ Հետագայում նրանցից լավագույններն անցնում են աշխատանքի հենց «Սինոփսիս Արմենիա»-ում։

Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ «Սինոփսիս»-ի մշակած հատուկ կրթական ծրագիրը ներդրվել է նաեւ այլ երկրներում։

Վազգեն Մելիքյանը ուսումնական դեպարտամենտի գրանցած հաջողությունները ներկայացրել է նաեւ թվերով. այն է` իրենց դասընթացն ավարտած 6 տասնյակից ավելի գիտությունների թեկնածու, հարյուրավոր մագիստրոսներ։ 1000-ից ավելի ուսանողներ ստացել են բակալավրի աստիճան։

Այնուհետեւ հյուրերը ծանոթացել են աշխատանքային պայմաններին։ Արտասահմանցի գործընկերոջը ներկայացվել են ՏՏ ոլորտի այն բարձր պարգեւները, որոնց հանձնման գործում ընկերությունը մասնակցություն ունի կամ նախաձեռնող է, ինչպիսին է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար տրվող մրցանակը։

Հայաստանում աշխատելով սկսած 2004 թվականից՝ «Սինոփսիս Արմենիան» շարունակում է մնալ ՏՏ ոլորտի արդյունաբերության առաջատարն ու համապատասխան մասնագետների խոշորագույն գործատուներից մեկը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ