News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հետաքննությունների դաշնային բյուրոյի մի շարք աշխատակիցներ, որոնք աշխատում են Ասիայի երկրներում, հետ են կանչվել ԱՄՆ՝ հետաքննության պատճառով, որն իրականացնում է Արդարադատության նախարարությունը նրանց նկատմամբ, հայտնում է WSJ–ն։

Պարբերականի տվյալներով՝ Հարավ–արևելյան Ասիայի առնվազն կես դյուժին քաղաքներում աշխատող գործակալների կասկածում են, որ նրանք մասնակցել են անբարոյականների հետ երեկույթին։ Ահա թե ինչում է նրանց մեղադրում Արդարադատության նախարարությունը, որը հետաքննություն է իրականացնում, իսկ թե որ երկրների մասին է խոսքը, պարբերականին չի հաջողվել պարզել։

ՀԴԲ–ն ի պատասխան պարբերականի հարցմանը նշել է, որ այն բանից հետո, երբ Արդարադատության նախարարությունը մի շարք գործակալների դեմ մեղադրանքներ է առաջադրել,  աշխատակիցները հետ են կանչվել Վաշինգթոն, իսկ նրանց փոխարեն նախատեսվում է նորերին նշանակել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ