News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 18
Տեսնել լրահոսը

Ինչ-որ պաշտոն զբաղեցնելը երբեք ինձ համար ինքնանպատակ չի եղել: Այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը ներկայացրել է այդ հարցազրույցից որոշ հատվածներ, հավելելով, որ ներկայացվող հատվածները ոչ սկզբնաղբյուր ընկերության կայքում, ոչ էլ հայկական ԶԼՄ-ներում չեն հրապարակվել:

Մեղադրանք առաջադրելուց հետո տված հարցազրույցներից մեկում Դուք ասացիք, որ զարմացած չեք մեղադրանքի համար։ Ինչո՞ւ չզարմացաք։

Որովհետեւ տեղի ունեցող իրադարձությունների ողջ կոնտեքստը խոսում էր այն մասին, որ այդ մարդիկ, իշխանության գալով, անպայման կփորձեն իրենց գործունեության ընթացքում այդ հարցին տալ առաջնահերթ նշանակություն։ Դրանից առաջ խորհրդարանական լսումներ էին տեղի ունեցել, հայտարարություններ, մեկնաբանություններ էին անում այդ հարցով։ Ակնհայտ էր, որ նրանք քայլեր են ձեռնարկում։

Նկատի ունեք, որ դա ինչ-որ վենդետա, անձնական հա՞րց է:

Իհարկե: Հաշվի առեք, որ վարչապետը մարտիմեկյան իրադարձությունների գլխավոր մասնակիցներից մեկն էր, եւ ընդհանրապես, քաղաքական հաշիվներ մաքրելու եւ պատմությունն իր համար ավելի հարմար համատեքստում վերաշարադրելու փորձերում գլխավոր գործիչներից մեկը: Մոտիվացիան այստեղ ակնհայտ է։

Դուք հետ եկաք՝ ի պատասխան մղվող պայքարի։ Ըստ էության՝ Դուք վերադարձաք քաղաքականություն։ Ինչո՞ւ վերադարձաք։

Ասում են, որ նախագահներն ընդհանրապես քաղաքականությունից չեն հեռանում։ Ես վերջին տասնամյակում պասիվ եմ եղել, հանդես եմ եկել տարին մեկ-երկու անգամ՝ գործող իշխանությանն ուղղված քննադատությամբ, ելույթ եմ ունեցել միայն այն հարցերով, որոնք հասարակական մեծ արձագանք էին առաջացնում, եւ ես իմ պարտքն էի համարում արտահայտել իմ դիրքորոշումն այդ հարցերի շուրջ: Դա, այսպես ասած, քաղաքական պասիվ մասնակցություն էր։ Սակայն այն, ինչ սկսեց տեղի ունենալ (ս.թ. մայիսից. խմբ.), ինձ շատ էր անհանգստացնում, եւ այստեղ անձնական հարց դրված չէ: Հարցը պետք է դիտարկել առավել լայն համատեքստում։

Ի՞նչ նկատի ունեք «լայն համատեքստ» ասելով։

Ես Հայաստանի պետականության համար բավականին խնդրահարույց իրավիճակ եմ տեսնում` կապված այն փոփոխության հետ, հանուն որի ամեն ինչ սկսվեց մայիսին եւ ինչը փաստացի կատարվում է այժմ: Խնդրահարույց այն հարցով, որ այս ամենը տեղի է ունենում շատ մեծ էյֆորիայի ալիքի տակ, որն ունի  դրական եւ բացասական կողմ։ Դրականը մարդկանց «ազատագրվելն է», այսպես՝ զանգվածայնորեն հանդես գալն ընդդեմ բացասական երեւույթների, որոնք երկրում տեղի էին ունենում: Սակայն դրա հետ միաժամանակ սա քաղաքական ամբողջ հարթակի դեֆորմացիա է եւ իսկապես վտանգավոր իրավիճակ` նոր մենաշնորհային իշխանության ձեւավորման համար։

Չեմ կարծում, որ իշխանական մի մենաշնորհի անցումը մյուս մենաշնորհին կարող է երկրի համար օգտակար լինել։ Ի վերջո, թավշյա հեղափոխության ողջ իմաստն քաղաքական մենաշնորհը կազմաքանդելու մեջ էր։

Ես համարեցի, որ այդ իրավիճակում պետք է ձայն բարձրացնել, պետք է խոսել սեփական հայացքների մասին, պետք է փորձել օգնել այն գործընթացին, որը դիմակայում է նոր քաղաքական մենաշնորհի ձեւավորմանը։

Արդյոք դա նշանակում է, որ Ձեր նպատակն ակտիվ քաղաքականություն վերադառնալն է՝ ինչ-որ պաշտոն զբաղեցնելը, գուցե խորհրդարանում, գուցե որպես վարչապետ, կամ լինել ընդդիմադիր առաջնորդ՝ քաղաքական համակարգում որոշ հավասարակշռություն ապահովելու համար։

Ես ցանկանում եմ օգնել այդ հավասարակշռության ակտիվ ձեւավորմանը։

Ինչպե՞ս։

Դառնալ դրա մասնակիցը, առաջին հերթին՝ տեսակետներ արտահայտելով, երկրորդ՝ ակտիվ փոխգործակցությամբ այլ քաղաքական ուժերի հետ, օգտագործելով ամբողջ այն գործիքակազմը, որով, սովորաբար, մասնակցում են քաղաքական գործընթացներին։ Դա կարող է լինել եւ անձնական մասնակցություն, կարող է լինել համագործակցություն, կարող է լինել պարզապես ակտիվ դիրքորոշում Հայաստանի քաղաքական հարթակում, դիրքորոշում՝ հասարակությանը մտահոգող հարցերի եւ ընդհանուր իրավիճակի վերաբերյալ։ Այսինքն՝ այստեղ բավականին լայն շրջանակ է։

Ամենակարեւորն ինձ համար այն էր, որ չի կարելի հեռու մնալ տեղի ունեցող իրադարձություններից։ Ինչ-որ պաշտոն զբաղեցնելը երբեք ինձ համար ինքնանպատակ չի եղել։ Ես անցել եմ ամենաբարձր պաշտոններով, որոնց մասին ցանկացած քաղաքական գործիչ կարող է երազել։ Եվ այս դեպքում դա ինձ համար ինչ-որ նոր, այսպես ասած՝ չտեսնված բան չէ, որին ձգտելու ուժգին ցանկություն լինի։

Հ.Գ. Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին Aysor.am կայքը հրապարակեց երկու փոքր կտոր հարցազրույցից: Դրանցից մեկն այն մասին էր, թե Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ չի մասնակցի դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ 

Մյուս կտորում Ռոբերտ Քոչարյանն ասում է, թե վարչապետ դառնալու խնդիր իր առաջ չի դնում եւ չի կարծում, թե դա ճիշտ կլինի։ 

Այնուհետեւ նույն կայքին Ռ.Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ասել էր. «Տեղի է ունեցել որոշակի անախորժություն։ Նախագահ Քոչարյանը հարցազրույց է տվել Bloomberg մեդիաընկերությանը, հարցազրույցը բավականին տեւական էր, եւ տեւել է մոտավորապես մեկ ժամ։ Հրապարակման մեջ տեղ են գտել ընդամենը մի քանի նախադասություններ …

Ցավում եմ, որ մինչ այդ ուղղակի ոչ բարեխիղճ ձեւով որոշակի հատվածներ հարցազրույցից տեղ են գտել լրատվամիջոցներում, թեեւ դրանք չեն տարածել ոչ ես, ոչ Bloomberg մեդիաընկերությունը։ Այդքանով, իմ կարծիքով, տեղի է ունեցել անբարեխիղճ մոտեցում լրագրողական աշխատանքում»: Հարցազրույցում, ըստ Սողոմոնյանի, որեւէ գաղտնիք չկա, որն իրենք չէին ուզենա հրապարակվեր, պարզապես այն հրապարակվել է խմբագրության նախընտրած ձեւով: Վիկտոր Սողոմոնյանն ասել էր, որ երկրորդ նախագահի գրասենյակը, մեդիաընկերության համաձայնությամբ կհրապարակի հարցազրույցի հնարավորինս ամբողջական տեքստը, որպեսզի հանրությունը ծանոթանա երկրորդ նախագահի տեսակետներին գալիք ընտրությունների եւ դրանց իր մասնակցության վերաբերյալ։ 

Bloomberg-ի հրապարակումը՝ այստեղ

Նիկոլ Փաշինյանի մոտ ստեղծվել է անձնական ատելություն իմ անձի հանդեպ. Ռոբերտ Քոչարյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ժամանակին ես «ոչ» եմ ասել տարբեր պաշտոնյաների. Արմեն Գեւորգյանն անկեղծացավ
Այո, ես ոչ եմ ասել համայնքների ղեկավարներին, որոնք եկել են տարբեր առաջարկություններով, ես ոչ եմ ասել տարբեր պաշտոնյաների...
Հաջողություն մաղթեք ինձ. Արմեն Գեւորգյանը՝ լրագրողներին
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը ստացել է դատախազության վերաքննիչ բողոքը և այսօր պատրաստվում է առարկել ներկայացված բողոքի դեմ...
Արմեն Գեւորգյանի խափանման միջոցի գործով բողոքի քննությունը վերսկսվեց
Ավելի վաղ հայտնել ենք, որ դեկտեմբերի 12–ին նախկին պաշտոնյային նոր մեղադրանք է առաջադրվել։ Գեւորգյանը մասնավորապես...
Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությունը ՀՔԾ-ն մերժել է
Միջնորդության մերժումը պատճառաբանվել է նրանով, որ մեղադրանքն առաջադրվել է օրենքով սահմանված կարգով ձեռքբերված բավարար ապացույցների հիման վրա...
Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները դատարան են ներկայացրել ավելի քան 1,5 տասնյակ տեսանյութեր
Մարտի 1-ին վերաբերող նկարահանումները վկայում են այն մասին, որ Երեւանի որոշ հատվածներում հանրահավաքները խաղաղ չեն եղել…
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով որոշումը կհրապարակվի հունվարի 18-ին
Ռոբերտ Քոչարյանը «Մարտի մեկի» քրեական գործով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար...