News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով  Հայաստան ժամանած Միջազգային հեռահաղորդակցական միության (ՀՄՄ) գլխավոր քարտուղար Հոուլին Ժաոն ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի հետ այցելել է Երեւանի Ջրվեժ թաղամասում կառուցվող Ինժեներական քաղաք։ Այստեղ հյուրերը եղել են Ինժեներական քաղաքի առաջին բնակիչների` «National Instruments (NI) Armenia»-ի գրասենյակում։

Նախարարն ու միության գլխավոր քարտուղարը շրջել են գրասենյակի տարածքով, ծանոթացել պայմաններին։ Նրանց ուղեկցող «NI Armenia»-ի գործադիր տնօրեն Արսեն  Առուստամյանն ու ընկերության ինժեներ Հրայր Հովսեփյանը ցուցադրել են մինչեւ այժմ ընկերության կողմից իրականացված խոշոր նախագծերը։

Ընկերության տնօրենը ներկայացրել է, թե ներկայում ինչով են զբաղվում իրենց ինժեներները, ցույց տվել, թե ինչ նախագծեր են իրականացնում հատկապես հեռահաղորդակցության ոլորտում, ինչ պլատֆորմներ են նախագծում ու արտադրում։ Արսեն Առուստամյանը նշել է, որ դրանք համապատասխանեցվում են ՀՄՄ պահանջներին։

Հյուրերին ցուցադրվել է ընկերության մասնագետների մշակած 5G ստանդարտին համապատասխանող համակարգը, «դեմո սենյակի» տեխնիկական հագեցվածությունն ու հնարավորությունները, լաբորատորիան, որտեղ կատարվում է կիսահաղորդիչների թեստավորումը։

Ընկերությունն իր նորարարական նախագծերն իրականացնելիս համագործակցում է նաեւ մի շարք համալսարաննների ու դրանց պրոֆեսորների հետ` Եվրոպայում, Ասիայում, Ամերիկայում։

Արսեն Առուստամյանը նշել է, որ գործակցում են նաեւ ՀՄՄ-ի հետ, անպայմանորեն հետեւում են նիստերին, ծանոթանում նորություններին։

Հոուլին Ժաոն ընկերության ներկայացուցիչներին հրավիրել է եկող տարի մասնակցելու Ռադիոհեռահաղորդակցության համաշխարհային համաժողովին (WRC 2019):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ