News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի ԱԳՆ-ն ընդարձակում է այն անձանց «Սեւ ցուցակը», որոնց արգելված է Ադրբեջան մուտքը այն պատճառով, որ այցելել են Լեռնային Ղարաբաղ:

Այսօր ցուցակի մեջ են մտցվել ՌԴ Պետական դումայի միջազգային գործերով կոմիտեի փոխնախագահ, իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավոր Սվետլանա Ժուրովան եւ գրական մրցանակների դափնեկիր, ռուս հայտնի գրող Լյուդմիլա Ուլիցկայան:

Ուղեւորության արդյունքներով «Սեւ ցուցակի» մեջ ընդհանուր ներառվել է 8 մարդ, իսկ հատկապես՝ բժշկական պալիատիվ օգնության «Հավատ» հիմնադրամի հիմնադիր Աննա (Նյուտա) Ֆեդերմեսերը, «Կամավորներ՝ հանուն որբ երեխաների օգնության» բարեգործական հիմնադրամի ղեկավար Ելենա Ալշանսկայան, «Կանանց երկխոսություն» կուսակցության նախագահ Ելենա Սեմերիկովան, լրագրողներ Կատերինա Գորդեեւան եւ Կիրա Ալտմանը, «Երազանքի դահուկներ» հիմնադրամի տնօրեն Օլգա Շիլովան, ՌԴ Պետդումայի պատգամավոր Սվետլանա Ժուրովան եւ գրող Լյուդմիլա Ուլիցկայան, ում «Հակոբի սանդուղք» վեպը նախկինում թարգմանվել է ադրբեջաներեն:

Հիշեցնենք, որ ռուսաստանցի կանայք  Լեռնային Ղարաբաղ էին այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանի խաղարարար նախաձեռնության շրջանակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ