News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Մենք կառավարության հետ պայմանավորվել ենք, որ կառավարության ներկայացուցիչների հետ քննարկենք մեր առաջարկությունները եւ այդ քննարկման արդյունքում մենք կկայացնենք որոշում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով Ընտրական օրենսգրքի փոփոխություններին:

«Մենք չենք շտապում, հանգիստ քննարկում ենք, որովհետեւ Ընտրական օրենսգիրքը հապճեպ ընդունելու օրենք չէ, դա հետագա բոլոր ընտրությունների ճակատագրի հետ կապված սահմանադրական օրենք է: Մենք պետք է կարողանանք շատ մանրակրկիտ քննարկել եւ նախկինում թույլ տված սխալները չկրկնել»,-ասաց նա:

Վահրամ Բաղդասարյանի խոսքով, պայմանավորվել են նաեւ, առաջինից երկրորդ ընթերցման ժամկետը երկարացվի, որ կարողանան նորմալ առաջարկություններ անել:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը չբացառեց, որ ընտրությունները կարող են լինել նաեւ գործող օրենսգրքով. «Վտանգավոր բան չի լինի հին օրենսգրքով ընտրության գնալը, իրենք էլ են դա նշում: Նախընտրելի է, որ Ընտրական օրենսգիրքը լինի այնպիսին, որ խոցելի չլինի, նաեւ կառավարության ծրագրում խոստացած կետերը իրականացվեն՝ ցուցակների մաքրում, ցուցակների կրճատում, տեխնիկական սարքերով հագեցում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեռ վաղ է խոսել ընտրություններն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին. ԿԸՀ նախագահ
Այս ընտրակարգն ունի մեկ շատ լուրջ թերություն, այն է՝ հնարավոր չի լինի կրկնակի ստուգել ընտրություններին մասնակցած անձի իսկությունը...
Ընտրական համակարգը միշտ պատրաստ է ընտրություն կազմակերպելուն. ԿԸՀ նախագահը՝ արտահերթ ընտրությունների մասին
Freedom House-ը հղում էր արել հասարակական կազմակերպությունների...
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
Ամենաշատ