News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում ամենահանրահայտ վիճակախաղերից մեկի՝ Mega Millions-ի ջեքփոթը հասել է 868 մլն դոլարի, սա նրա պատմության մեջ ռեկորդային գումար է: Այս մասին նշված է վիճակախաղի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Երեքշաբթի անցկացված խաղարկության արդյունքներով ԱՄՆ-ում շահել է ավելի քան 4,5 մլն տոմս: Դրանց տերերը տարբեր դրամական պարգեւների իրավունք են ստացել՝ սկսած 2 դոլարից: 8 տոմսեր գնածները կարող են ստանալ ըստ չափի երկրորդ մրցանակը՝ 1 մլն դոլար, իսկ եւս մեկը, որը վաճառվել է Տեխասում՝ 5 մլն դոլար: Այդ օրը ոչ մեկին չի հաջողվել ջեքփոթը շահել:

Mega Million-ի գլխավոր մրցանակը վերջին անգամ խաղարկվել է հուլիսի 24-ին: Ինչպես ավելի ուշ էր հայտնի դարձել, տոմսը, որը իրավունք էր տալիս ստանալ 543 մլն դոլարի ջեքփոթը, գնել էին քալիֆորնիական ընկերության 11 աշխատակիցներ, որոնք գումարը միմյանց միջեւ էին բաժանել:

Հաջորդ խաղարկությունը նախատեսված է հոկտեմբերի 19-ին: Այդ օրը, ինչպես սպասվում է ջեքփոթը կհասնի արդեն 900 մլն դոլարի: Այն շահելու հավանականությունը կազմում է մոտ 303 մլն-ին մեկ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ