News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի հիմնական ուղղություններից մեկն է։ Այս ոլորտում հաստատված է արդյունավետ համագործակցություն Պաշտպանության նախարարության հետ:

Մարդու իրավունքների պաշտպանի 2017 թվականի տարեկան հաղորդման մեջ  մեծ բաժին է հատկացվել զինապարտության փուլերում մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության հետ կապված հարցերին, ոչ լիարժեք կարգավորումներով պայմանավորված Հայաստանի Հանրապետության զինապարտ քաղաքացիների իրավունքների պաշտպանության ապահովման հիմնական խնդիրներին, ինչպես նաեւ դրանց լուծմանն ուղղված առաջարկներին։

Տարեկան հաղորդմամբ ներկայացված խնդիրները վեր են հանվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմում-բողոքների, դրանց հիման վրա զինվորական հաստատություններ այցերի, ինչպես նաեւ զանգվածային լրատվության միջոցների եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների՝ զինապարտների իրավունքների եւ ազատությունների պաշտպանությանն առնչվող հրապարակումների հիման վրա։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը սկսում է զեկույցների հանրայնացման գործընթաց, որոնք կներկայացվեն ինֆոգրաֆիկաներով։

Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկները՝ կապված զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամներին ոչ ֆինանսական բնույթի արտոնություններ տրամադրելու, ինչպես նաեւ զինծառայողների իրավունքներին առնչվող բողոքների ուսումնասիրության հիման վրա մշակված եւ շրջանառության ներկայացված օրենսդրական նախագծերի փաթեթի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ զետեղված են տարեկան հաղորդման 266-302 էջերում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ