News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայկական ատոմային  էլեկտրակայանի մասնագետներն այցելել են Սմոլենսկի ԱԷԿ`  շահագործման ինժեներական աջակցության ոլորտում առաջատար փորձի ուսումնասիրման նպատակով։ Հայկական մասնագետների այցը կայացել է Ատոմակայաններ շահագործող կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիայի փորձի փոխանակման ծրագրի շրջանակում։ Համաշխարհային ասոցիացիայի առաքելությունն է՝  շահագործման փորձի եւ առաջատար պրակտիկայի փոխանակման միջոցով բարձրացնել ԱԷԿ-երի միջուկային անվտանգության մակարդակն ամբողջ աշխարհում։

Հայ մասնագետներն ուսումնասիրել են Սմոլենսկի ԱԷԿ-ի ժամանակավոր մոդիֆիկացիաների կառավարման, կոնֆիգուրացիաների հսկողության, էներգաբլոկների աշխատանքների մշտադիտարկման, անվտանգության հավանականային վերլուծության, կառավարման կազմակերպչական կառուցվածքի փոփոխության գործնական կիրառությունը։ Նրանք այցելել են գործող էներգաբլոկի ռեակտորային ու տուրբինային արտադրամասեր, բլոկի կառավարման վահանակ, ինչպես նաեւ բլոկի կառավարման վահանակի բազմաֆունկցիոնալ վարժասարք, որտեղ անց է կացվում օպերատիվ անձնակազմի վերապատրաստումը։

«Մենք դիմեցինք Ատոմակայաններ շահագործող կազմակերպությունների  համաշխարհային ասոցիացիայի Մոսկովյան կենտրոն փորձի փոխանակման այց կազմակերպելու խնդրանքով, որպիսզի տեսնենք, թե ինչպես է գործում շահագործման ինժեներական աջակցությունը Ռուսաստանի ԱԷԿ֊ներից մեկում։ Մեզ խորհուրդ տրվեց այցելել Սմոլենսկի ԱԷԿ, քանի որ, նրանց կարծիքով, ինժեներական աջակցությունը այստեղ բարձր մակարդակի վրա է։ Մենք համոզվեցինք, որ դա այդպես է։ Սմոլենսկի ատոմային ոլորտի մասնագետները շատ օգտակար փորձ ունեն, որը մենք ուզում ենք կիրառել մեր ձեռնարկությունում», ֊ նշեց Հայկական ԱԷԿ֊ի միջուկային անվտանգության եւ հուսալիության բաժնի պետ Օլեգ Գրիգորյանը։

Սմոլենսկի ԱԷԿ֊ի գլխավոր ինժեների տեղեկալ Օլեգ Կուժանիյազովի խոսքով, ինժեներական աջակցությունը էներգաբլոկների աշխատանքի անվտանգության վրա էական ազդեցություն է ունենում։ «Շահագործման ինժեներական աջակցությունը գործունեության շատ մեծ ոլորտ է։ Ընգրկում է իր մեջ այնպիսի ուղղություններն, ինչպիսիք են փորձարկումների հսկողությունը, տեխնիկական դիագնոստիկան, սարքավորումների աշխատանքների ռեժիմի անվտանգության վրա ազդեցության վերլուծությունը, ռեակտորի ակտիվ գոտու կառավարումը եւ այլ ուրիշ ասպեկտներ, որոնք կարեւոր են ԱէԿ֊ի աշխատանքի համար», ֊ ավելացրեց նա։

Ինչպես նշեց Հայկական ԱԷԿ֊ի շահագործման գծով գլխավոր ինժեների տեղակալ Աշոտ Օրդուբեկյանը, Ռուսաստանն ու Հայաստանը սերտ համագործակցում են խաղաղ ատոմի զարգացման ոլորտում։ «Հայկական ԱԷԿ֊ը՝ Կովկասում միակ ատոմային կայանն է։ Մենք շահագործում ենք 2-րդ էներգաբլոկը, որն ապահովում է հանրապետությունում արտադրվող էլեկտրաէներգիայի 40%-ը։ Այսօր մեր կայանում Ռուսաստանի աջակցությամբ տարվում են գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի 10 տարով երկարաձգման աշխատանքները՝ մինչեւ 2026 թ.։ Այդ նախագծի շրջանակում մենք պետք է կատարենք մեծ ծավալի աշխատանքներ, որտեղ պետք է կիրառել նաեւ կայանի ինժեներական աջակցության համակարգը։ Մենք շատ բան տեսանք Սմոլենսկի ԱԷԿ֊ում եւ մտածում եմ, որ այդ տեղեկությունը օգտակար կլինի մեր հիմնարկում ինժեներական աջակցության խմբի կառավարման համար։ Մասնավորապես, հայ մասնագետները դրական պրակտիկանների թվում նշեցին Սմոլենսկի ատոմակայանում գործող ЕSОМS ավտոմատացված տեղեկատվական համակարգը, որը թույլ է տալիս էլեկտրոնային տեսքով վարել բոլոր անհրաժեշտ օպերատիվ փաստաթղթաշրջանառությունը, ինչպես նաեւ իրականացնել ժամանակավոր մոդիֆիկացիաների կառավարման սկզբունքները։

Հայկական ԱԷԿ-ի միջուկայի անվտանգության եւ հուսալիության բաժնի պետ Օլեգ Գրիգորյանը ընդգծեց ատոմային համայնքի մասնագետների միջեւ անընդհատ շփման անհրաժեշտությունը։ «Ատոմային էներգետիկան զարգանում է, ԱԷԿ ֊ում կիրառվում են նոր մեթոդներ ու մոտեցումներ։ Ինչքան հաճախ տեղի ունենա այսպիսի փորձի փոխանակում, այնքան ավելի լավ։ Այն մեր երկրների ատոմային էներգետիկային միայն օգուտ կբերի», ֊ ասաց նա։ «Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիան միավորում է ակտիվներ՝ ատոմային էներգետիկայի, ԱԷԿ-երի նախագծման եւ կառուցման, ինչպես նաեւ էներգետիկ մեքենաշինության բնագավառներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գուգարքում և Վանաձորում
Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Տարբերություն չկա, թե որտեղից գազ կգնես. Պետք է գնել այնտեղից, որտեղ էժան է եւ ամենաշահավետն է. Թունյան
Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, բայց օրակարգում նման խնդիր չկա…
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Ամենաշատ