News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի մահվան կապակցությամբ:

Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Սրտի խոր ցավով տեղեկացա, որ կյանքի 90-րդ տարում իր մահկանացուն է կնքել պոլսահայ մեծ լուսանկարիչ Արա Գյուլերը։ Տասնամյակներ շարունակ նրա խորաթափանց աչքը տեսել եւ արձանագրել է պատկերներ, որոնք նոր մակարդակի բարձրացրին համաշխարhային լուսանկարչական արվեստը։

Իմ ցավակցությունն եմ հայտնում մեծ արվեստագետի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ նրա ստեղծագործության բազմահազար երկրպագուներին Հայաստանում, Թուրքիայում եւ ողջ աշխարհում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ