Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քնել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Twitter-ում այդ մասին տեսանյութ է տեղադրել լրագրող Աբդուլլահ Բոզկուրտը։
«Նախագահ Էրդողանն այնքան հուզված է մոլդովացի գործընկերոջ հետ հանդիպումից, որ քնում է ընդունող կողմ հանդիսացող նախագահ Իգոր Դոդոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ»,- գրել է լրագրողը։
Տեսանյութում երեւում է, թե ինչպես են ծանրանում Էրդողանի կոպերը, եւ նա փորձում է պայքարել նիրհի դեմ։
Հիշեցնենք, որ Էրդողանը նախորդ տարի էլ քնել էր Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպման ժամանակ։
#Turkey president #Erdogan is so excited to meet his #Moldova counterpart that he falls a sleep during a joint presser with his host President Igor Dodon in capital city Chisinau. pic.twitter.com/mHfa0lg4wk
— Abdullah Bozkurt (@abdbozkurt) October 17, 2018