News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեր կառույցի նպատակը ազատ եւ բարեխիղճ տնտեսական մրցակցության խթանումն է, դրա համար անհրաժեշտ պայմանների ապահովումը, ինչպես նաեւ ձեռնարկատիրության զարգացմանը աջակցելն ու սպառողների իրավունքների պաշտպանությունը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 19-ին խորհրդարանում Տնտեսական մրցակցության հանձնաժողովի նիստին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) 2019 թվականին տնտեսական մրցակցության պաշտպանության տարեկան ծրագրի քննարկման ժամանակ ասաց հիմնական զեկուցող, ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:

Նրա խոսքով՝ վերջին տարիներին կառույցը բազմաթիվ ուսումնասիրություններ է կատարել  ապրանքների իրացման տարբեր շուկաներում բիզնես համայնքի եւ սպառողների իրավունքները պաշտպանող հասարակական կազմակերպությունների հետ համատեղ՝ նպատակ ունենալով հայտնաբերել հանրապետությունում տնտեսական մրցակցության ոլորտում խնդիրները եւ հնարավորությունները։  

Պաշտոնյան գոհունակությամբ նշեց, որ Հայաստանը այն երկրների շարքում, որոնք պայքար են մղում մենաշնորհի դեմ եւ ապահովում են տնտեսական մրցակցության պաշտպանությունը, գրավում է 28-րդ հորիզոնականը։ «Հանձնաժողովի կողմից անցկացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վերջին տարիներին մեր կողմից նախաձեռնված օրենսդրական փոփոխությունները ու տնտեսական մրցակցության պաշտպանության միջազգային լավագույն պրակտիկայի ներդրումը էականորեն բարելավել է մրցակցային միջավայրը Հայաստանում»,–հավելեց ՏՄՊՊՀ նախագահը։

Շաբոյանը նաեւ հավաստիացրեց, որ փոփոխություններ են արձանագրվել այդ թվում այնպիսի ապրանքների շուկայում, որոնք ավանդաբար համարվում էին մենաշնորհի բարձր մակարդակի ռիսկ ունեցող։

Նա նկատեց, որ ՏՄՄՊՀ գործունեության 2019 թվականի տարեկան ծրագրում նախատեսվում է տնտեսական մրցակցության ոլորտում իրավիճակի վերլուծություն եւ գոյություն ունեցող խնդիրների հայտնաբերում, ՏՄՊՊՀ գործունեության ժամկետների որոշում եւ միջոցառումների իրականացում, տնտեսական մրցակցության մեխանիզմների ձեւավորում, ինչպես նաեւ մրցակցային միջավայրի բարելավմանն ուղղված առաջարկների ներկայացում՝ օրենսդրությամբ սահմանված խնդիրների եւ գործառույթների իրականացման նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ