News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Թավշյա հեղափոխությունից հետո տեղական ինքնակառավարման ոլորտում մրցակցային կուսակցական միջավայր  դեռ չի ձևավորվել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 19–ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը։

Նրա գնահատմամբ՝ առաջիկա ՏԻՄ ընտրությունները նախորդների պես աչքի են ընկնում կուսակցությունների պասիվ մասնակցությամբ։

«Եթե նախկինում ՏԻՄ ընտրություններում հիմնական թեկնածուները ՀՀԿ–ի ներկայացուցիչներ էին, հիմա ՔՊ–ից են. անունները փոխվել են, բայց որակական փոփոխություն կարծես չունենք»,–նկատեց նա։

Երիցյանի խոսքով՝ նախկինի օրինակով, ներկայումս էլ ՏԻՄ ընտրություններում թեկնածուները հիմնականում ինքնաառաջադրվում են։

 «Հայաստանում քաղաքական ուժերը տեղական ինքնակառավարումը երկրորդական են ընկալում։ Հեղափոխությունից հետո տեղական ինքնակառավարման ոլորտում մրցակցային կուսակցական միջավայր  դեռ չի ձևավորվել՝ անկախ նրանից, որ այսօրվա իշխանությունը հասարակական մեծ աջակցություն է վայելում»,–ասաց նա։

Ամփոփելով ՏԻՄ ընտրություններում թեկնածուների նախընտրական քարոզչությունն ու ներկայացրած ծրագրերը, բանախոսը նկատեց, որ թեկնածուներն իրենց քարոզչության հիմքում դնում են հեղափոխությունը և քաղաքական հարցերը, մինչդեռ, ըստ նրա՝ ցանկալի կլիներ շեշտը դնել տեղական խնդիրներին վերաբերող հարցերի վրա։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Հայաստանի  9-ը մարզերի 49 համայնքում՝ այդ թվում Հրազդանում, Էջմիածնում, Արմավիրում և Կապանում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեռ վաղ է խոսել ընտրություններն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին. ԿԸՀ նախագահ
Այս ընտրակարգն ունի մեկ շատ լուրջ թերություն, այն է՝ հնարավոր չի լինի կրկնակի ստուգել ընտրություններին մասնակցած անձի իսկությունը...
Ընտրական համակարգը միշտ պատրաստ է ընտրություն կազմակերպելուն. ԿԸՀ նախագահը՝ արտահերթ ընտրությունների մասին
Freedom House-ը հղում էր արել հասարակական կազմակերպությունների...
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
Ամենաշատ