News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Նախորդ խորհրդարանական ընտրությունների ընթացքում տեսախցիկները, որոնք տեղադրվում են ընտրատեղամասերում, մեծ նշանակություն ունեին, քանի որ դրանք թույլ էին տալիս ապագայում ձեւավորել ապացուցողական բազա։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին՝ ԸՕ փոփոխությունների մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը։

Նրա խոսքով՝  ՀՀ կառավարությունը փաստացի առաջարկում էր հրաժարվել տեսախցիկների կիրառումից ընտրատեղամասերում. «Բայց չէ՞ որ տեսանկարահանումը եւ տեսանյութերը թույլ էին տալիս պայքարել քվեատուփերի լցոնումների դեմ։ Մյուս կողմից՝ 50 մետր շառավղով նկարահանումը թույլ էր տալիս որոշել ընտրողների իրական թիվը»,–պարզաբանեց Կոստանյանը։ Սա, նրա կարծիքով, իրական հնարավորություն կստեղծի համապատասխան մոնիտորինգի համար։     

Իր հերթին, արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը կիսեց Կոստանյանի մտահոգությունը՝ համաձայնելով ընտրությունների ժամանակ տեսախցիկները տեսահսկման համար իրենց տեղում թողելու առաջարկի հետ։ Սակայն թե ինչ միջոցներով կգնվեն նորերը, անհասկանալի մնաց։ Հին տեսախցիկները իշխանությունները փոխանցել են քրեակատարողական համակարգին:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեռ վաղ է խոսել ընտրություններն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին. ԿԸՀ նախագահ
Այս ընտրակարգն ունի մեկ շատ լուրջ թերություն, այն է՝ հնարավոր չի լինի կրկնակի ստուգել ընտրություններին մասնակցած անձի իսկությունը...
Ընտրական համակարգը միշտ պատրաստ է ընտրություն կազմակերպելուն. ԿԸՀ նախագահը՝ արտահերթ ընտրությունների մասին
Freedom House-ը հղում էր արել հասարակական կազմակերպությունների...
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
Ամենաշատ