News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Չնայած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարում է, որ բանակցային գործընթացին Արցախի մասնակցությունն անընդունելի է, սակայն ես նման հնարավորությունը չեմ բացառում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ նախկին համանախագահ Քերի Քավանոն:

Նրա խոսքով` եռանախագահությունից առաջ շվեդ դիվանագետ Յան Էլիասոնի ղեկավարած գործընթացում, երբ ինքն աշխատում էր որպես ամերիկյան դիվանագետ, ԵԱՀԿ Մինսկի խմբում Արցախի թե՛ հայկական եւ թե՛ ադրբեջանական համայնքներից պարբերաբար ներկայացուցիչներ էր ներգրավում:

«Մինսկի համաժողովին ի սկզբանե վստահված մանդատը նշում էր միայն «հակամարտության կողմերի» մասին` առանց հավելյալ պարզաբանումների: Արդյունքում Հռոմում այդ գործընթացի սկզբում որոշակի խնդիրներ էին առաջանում, սակայն ժամանակի ընթացքում Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները այնպիսի ձեւաչափերով էին մասնակցում, որոնք, իրենց կարծիքով, լավագույնս թույլ կտային հասնել բոլոր կողմերին ձեռնտու քաղաքական հանգուցալուծման», - ասել է Քավանոն:

Նրա կարծիքով գրեթե կասկած չի եղել, որ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն Արցախի հայերի տեսանկյունը լավ կներկայացնի, քանի որ նա ծնվել, մեծացել եւ կրթություն է ստացել Ստեփանակերտում:

«1999 թվականին, իմ ՝ Մինսկի խմբում ԱՄՆ համանախագահի պաշտոնը ստանձնելուց անմիջապես առաջ, նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի միջեւ հակամարտության հնարավոր հանգուցալուծման վերաբերյալ խոստումնալից ուղիղ երկխոսություն էր ձեւավորվել: Այդպիսով խաղաղության գործընթացի գլխավոր շեշտը դրվել էր այս երկու անձանց վրա: Հաշվի առնելով Քոչարյանի կենսագրությունը (նա ծնվել, մեծացել եւ կրթություն է ստացել Ստեփանակերտում, ինչպես նաեւ կարեւորագույն դեր է խաղացել Արցախյան շարժման եւ տեղի քաղաքական ղեկավարման մեջ)` գրեթե կասկած չկար, որ նա լավագույնս կներկայացնի Արցախի հայերի տեսակետը: Նույն ընդհանուր միտումը հետագայում շարունակվեց նաեւ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում, եւ երկու առաջնորդների միջեւ ուղիղ երկխոսությունը շարունակվեց», - ասել է Քավանոն:

Նա շեշտել է, որ Մինսկի խմբի համանախագահները բոլոր կողմերի հետ կապ են պաշտպանում` Ստեփանակերտ եւ մյուս շրջաններ այցելելով, Հայաստանի եւ Ադրբեջանի փախստականների համայնքների հետ հանդիպելով, սփուռքի խմբերին այցելելով եւ ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ ՄԱԿ-ին հայտնելով զարգացումների մասին, որպեսզի համոզված լինեն, որ բոլոր կողմերի, ինչպես նաեւ միջազգային հանրության տեսանկյուններն ու շահերը հաշվի են առնվում ցանկացած լուծման մեջ:

«Պատմությունը ցույց է տվել, որ Մինսկի խմբի գործունեությունը կարող է ճկուն լինել, եթե նպատակը խաղաղության հեռանկարի ամրապնդումն է», - ավելացրել է դիվանագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ