News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում 93 կանայք դատարան հայց են ներկայացրել Կալիֆոռնիայի համալսարանի դեմ՝ այն բանի համար, որ հաստատությունը տարիներ շարունակ անտեսել է ուսանողական բժշկական կենտրոնի հաճախորդների բողոքները գինեկոլոգ Ջորջ Թինդալի ոտնձգությունների դեմ՝ տեղեկացնում է Associated Press-ը։

Հայցվորները պնդում են, որ Թինդալը բուժզննման եւ խորհրդատվությունների ժամանակ ոտնձգություններ է կատարել իրենց հանդեպ։

Տուժածներից մեկի՝ Դանա Լոուիի խոսքերով՝ բժիշկը 1993թ․ իրեն բռնաբարել է։ Վերջին կուրսի ուսանողուհի Բրենան Հեյլն ասել է, թե բժիշկն անպատշաճ վարք է դրսեւորել, երբ ինքը բռնաբարությունից հետո եկել է նրա մոտ ընդունելության։

Երկու կանայք էլ հաստատել են, որ իրենք այդ մասին հայտնել են համալսարանի թեժ գծին, սակայն որեւէ արդյունք չի եղել։

Հետաքննության ընթացքում պարզվել է, որ 1988-ից սկսած՝ Թինդալի դեմ բողոք է ներկայացրել 500 ուսանող եւ շրջանավարտ։ Ոմանք վկայել են, որ բժիշկն իրենց կոպիտ արտահայտություններով է դիմել, ռասիստական ակնարկներ է թույլ տվել, մյուսներն ասել են, թե ստիպել է իրենց մերկանալ եւ նկարել է սեռական օրգանները։

Այժմ Թինդալը 71 տարեկան է, նա համալսարանում աշխատել է 30 տարի, եւ անցյալ տարի ազատվել է իր ցանկությամբ։

Իսկ համալսարանի նախագահ Սի Էլ Մաքս Նիկիասը օգոստոսին ազատվել է աշխատանքից այն բանից հետո, երբ նրա հրաժարականն են պահանջել 200 պրոֆեսորներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ