News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ վարչակազմում խորհրդակցություններ են ընթանում ամերիկա-ռուսական Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրի վերանայման թեմայով, որով նախատեսվում է երկու երկրների միջուկային զինանոցի կրճատում, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Financial Times պարբերականին։

«Մենք (ԱՄՆ-ն) դեռեւս որոշակի դիրքորոշում չունենք այս հարցով, սակայն քննարկվում են մի քանի տարբերակներ, այդ թվում՝ վերանայումը»,-պարբերականը մեջբերում է ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան անանուն պաշտոնյայի խոսքերը։

Նրա խոսքով՝ հնարավոր է նաեւ պայմանագրի երկարաձգումը, սակայն դա քիչ հավանական տարբերակ է։

Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին նոր պայմանագիրը ԱՄՆ եւ Ռուսաստանի նախագահները ստորագրել էին 2010 թվականի ապրիլի 8-ին Պրահայում: Համաձայնագրով նախատեսվում է, որ կողմերը ռազմավարական կրիչները կրճատելու են մինչեւ 700 միավոր, իսկ միջուկային մարտալիցքը մինչեւ 1550։ Պայմանագրի ժամկետը 10 տարի է՝ մինչեւ 2021 թվականը։

Ավելի վաղ The Guardian թերթը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը կողմ է հանդես գալիս Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալուն, ինչպես նաեւ դեմ է Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրի երկարաձգմանը։

Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է ԱՄՆ-ն դուրս բերել ՄՓՀՀՊ-ից։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ