News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Բրիտանական Դոնքասթեր քաղաքի բնակչուհի Ջոդի Քիգանսը պատմել է, որ վեցամյա դուստրը փրկել է իրեն ամուսնու բռնությունից, որը նա հանդուրժել  է երեք տարի շարունակ, գրում է «Լենտան»՝ վկայակոչելով The Sun-ին։

2017 թվականի հոկտեմբերին աղջիկը մոտեցել է իր ուսուցչուհուն եւ պատմել, որ հայրը խոշտանգում է մորը։ Ուսուցչուհին դիմել է ոստիկանություն, որի արդյունքում տղամարդուն կալանավորել են, ապա 2018-ի սեպտեմբերին դատապարտել 18 տարվա ազատազրկման։

Տղամարդուն կալանավորելուց հետո կնոջը տեղափոխել են հիվանդանոց։ Նրա մոտ ախտորոշվել է ուսի եւ կողոսկրերի կոտրվածք, ողնաշարի վնասվածք, կնոջ գլխին տեղ-տեղ մազերը պոկված էին եղել, իսկ մարմնին առկա է եղել կծելու հետքեր։ Հիվանդանոցում նա անցկացրել է սուրբծննդյան հինգ օր․ «Դա իմ կյանքի լավագույն Սուրբ ծնունդն էր»,-խոստովանել է Քիգանսը։

Նա պատմել է, որ ամուսինը միշտ այդպես դաժան չի եղել։ Նրանք ծանոթացել են 2005 թվականին գիշերային ակումբում, իսկ 3 տարի անց ամուսնացել են։

Ամուսինը նրան թույլ չի տվել աշխատել, օգտվել բջջային հեռախոսից, հանդիպել ընկերների կամ ընտանիքի անդամների հետ։ Կինը անգամ չի կարողացել ներկա գտնվել քրոջ հուղարկավորությանը, որը չախտորոշված քաղցկեղից մահացել էր 2015 թվականին։

Կինը դստերը իր սուպերհերոսն է կոչում․ «Նա իսկապես փրկեց իմ կյանքը»,-նշում է մայրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ