News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Տորիների կուսակցության անդամները Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին 72 ժամ են հատկացրել իր պաշտոնը պահպանելու համար, նշել է The Sunday Times-ը:

Պահպանողականները, մասնավորապես, դժգոհ են, թե Մեյն ինչպես է պետությունը կառավարում, այդ թվում՝ Brexit-ի (Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալու) գործընթացը, նշված է հոդվածում:

Այսպես՝ պահպանողական կուսակցության անդամ եւ նախկին զինվորական Ջոնի Մերսերը խորհրդարանականներին կոչ է արել Թերեզա Մեյին հանել իր պաշտոնից: Նրա խոսքով՝ բրիտանական պետությունը չի կարող ղեկավարել որեւէ մեկը, որը մեղավոր է Միացյալ Թագավորության պատմության համար այս բեկումնային պահին «կառավարումն իրականացնելու լիակատար անընդունակության» մեջ:

Ջոնի Մերսերը Sunday Times-ի սյունակում գրել է, որ ինքը չի կարող «շարունակել աջակցել այն վարչակազմին, որը չի կարողանում գործել»: Մերսերը դատապարտում է Թերեզա Մեյի «զգուշավոր կառավարչական մոտեցումը»:

Մերսերի խոսքով՝ Թերեզա Մեյին այս շաբաթ սպառնում է անվստահության քվեն, քանի որ «կուսակցության բոլոր թեւերը» միավորվել են Մեծ Բրիտանիայի վարչապետի դեմ, հայտնում է պարբերականը:

Ներկայումս Բրիտանիայի վարչապետը «խոցման գոտում» է, ասել է Brexit-ի հարցերով նախկին նախարար Դեւիդ Դեւիսի դաշնակիցը: Պարբերականը հայտնում է, որ Մեյին անմիջական սպառնալիքը բխում է ոչ միայն Դեւիսից, այլեւ Բրիտանիայի ԱԳ նախկին նախարար Բորիս Ջոնսոնից:

Կառավարությունում աղբյուրներից մեկը նշել է, որ Թերեզա Մեյը Brexit-ի հանդեպ մոտեցումը փոխել հրաժարվելով՝ «վտանգի է ենթարկում սեփական կառավարությանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ