News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


ՀՀԿ-ն այսօր որեւէ քաղաքական շահ չի արտահայտում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ԱԺ արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:

«Դեռ մեծ հարց է, թե որն է  ՀՀԿ-ին ձեռք տալիս, էս նվազագույն շեմը, 4-րդ ուժի ներգրավումը, ռեյտինգայինի վերացո՞ւմը, թե՞ գործող ընտրական օրենսգիրքը: Ռեյտինգայինի շնորհիվ մեր գործընկերների հավաքած տարածքային ձայների շնորհիվ մենք հսկայական ձայներ ստացանք: Այսօր այդ ձայները բերած պատգամավորների մի զգալի մասը չի համագործակցում ՀՀԿ խմբակցության հետ: Մեծ հարց է՝ այդ ռեյտինգայինը մեզ պետք է, թե ոչ: Մենք պետք է հասկանանք, թե ում ենք տեղերում դնում, էդ խնդիրը կա»,-ասաց նա:

Աշոտյանը նկատեց, որ այսօրվա իշխանությունը կարող է Ընտրական օրենսգիրքն անցկացնել առանց ՀՀԿ-ի, քանի որ իր հաշվելով, ունի 65 ձայն խորհրդարանում: «Եթե այդ ձեւով անցկացնեք օրենսգիրքը, հավատացնում եմ ձեզ, մեր երկրի վրա կախելու եք դամոկլյան սուր, որովհետեւ այսօր մեզ ու ձեզ ներում են, որովհետեւ էյֆորիա է, ժողովրդավար ենք պուպուշ ենք: Բայց երբ վաղը, մյուս օրը Սիրիա զորախումբ ուղարկենք, այդ ժամանակ Եվրոպայի առջեւ այս հարցերով պատասխան ենք տալու, միասին: Երբ այս ականները թողնում եք երկրի անվտանգության տակ, դա վտանգավոր է»,-ասաց Աշոտյանը:

Նա նշեց, որ եթե կառավարությունը կարողանա մոբիլիզացնել եւ այս ընտրական օրենսգրքի փոփոխությունները անցկացնել 63 ձայնով, ապա ստացվելու է, որ լավ էլ կայուն խորհրդարանական մեծամասնություն ունի իշխանությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ