News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանն ընդունեց Հայաստան ժամանած Ավստրիայի շուրջ 50 իրավաբաններից կազմված պատվիրակությանը՝ Հայաստանում Ավստրիայի դեսպան Ալիոս Կրաուտիի գլխավորությամբ:

ԲԴԽ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Երվանդ Խունդկարյանը ողջունեց հյուրերին եւ հակիրճ ներկայացրեց դատական համակարգի կառուցվածքը, դատարանների կազմակերպման եւ գործունեության սկզբունքները, ինչպես նաեւ պատասխանեց հյուրերին հետաքրքրող մի շարք հարցերին, որոնք  մասնավորապես վերաբերում էին դատական պաշտպանության եւ արդար դատաքննության իրավունքի ապահովմանը, Վճռաբեկ դատարանի լիազորությունների շրջանակին եւ  բողոքները վարույթ ընդունելու հիմքերին ու մեխանիզմներին:

Ավստրիացի իրավաբանների պատվիրակության նախագահ Մարիա Էլիզաբեթը շնորհակալություն հայտնեց արդյունավետ քննարկման համար՝ հույս հայտնելով, որ հետագայում եւս հարթակներ կստեղծվեն երկու երկրների իրավաբանների փոխգործակցության խորացման եւ փորձի փոխանակման նպատակով:

Տպել
Ամենաշատ