News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Պնդելով ադրբեջանա–ղարաբաղյան հակամարտության կարգավորման փուլային տարբերակի շուրջ՝ Բաքուն դրանով ձգտում է թուլացնել հայկական կողմի դիրքերը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին հայտարարեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ ի պատասխան NEWS.am–ի թղթակցի խնդրանքին՝ մեկնաբանել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը։

«Մենք միշտ խոսել ենք բացառապես փաթեթային տարբերակով կարգավորման մասին։ Դա նշանակում է, որ ամեն ինչ պետք է իրականացվի միաժամանակ։ Սակայն ամեն ինչի մասին պետք է պայմանավորվել, լուծել, մտածել քայլ առ քայլ եւ մանրամասն։ Փուլային տարբերակը, որի շուրջ պնդում է Ադրբեջանը, ենթագրում է հարցերի փուլ առ փուլ լուծում։ Ցանկանում եմ հիշեցնել, որ Ադրբեջանը չի ցանկանում այնպիսի պայմանավորվածություններ իրականացնել, ինչպես միջադեպերի հետաքննության մեխանիզմն է կամ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնումը։ Էլ չենք խոսում ռազմական հանցագործների հերոսացման մասին։ Բաքվի կողմից համապատասխան գործողություններով չհավասարակշռված ամենափոքր զիջումը Ադրբեջանում կընկալվի որպես հակառակորդի թուլության եւ ոչ կոմպետենտության ազդանշան եւ պայմանավորվել նրա հետ հնարավոր չի լինի։ Այսինքն՝ Բաքվում փորձում են հասնել այն իրավիճակին, որի դեպքում նրանք կկարողանան ոչ մեծ քայլերով շարժվել բաղձալի նպատակի՝ Արցախի տարածքի խլման, պետականության ոչնչացման եւ հայ բնակչության վտարման ուղղությամբ»,–նշեց Բաբայանը։

Նա հավելեց, որ փաթեթային տարբերակի կարեւորագույն դրույթը պետք է փոխադարձ ճանաչումը լինի, սահմանների որոշումը, ընդ որում՝ հարցը պարտադիր պետք է առնչվի նաեւ Հյուսիսային Արցախին ու Նախիջեւանին։ «Կողմերի համար հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր պետք է քննարկվեն եւ որոշվի դրանց լուծման սխեման։ Լուծումը «հետո»–ի թողնելը կնշանակի «չլուծել», որն առաջ կբերի ավելի անլուծելի խնդիր»,–եզրափակեց  Դավիթ Բաբայանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ