News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Որեւէ սաբոտաժի մասին խոսք անգամ լինել չի կարող։ Այս մասին NEWS.am-թղթակցի հետ զրույցում հայտարարեց խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ նախօրեին ԸՕ-ի փոփոխությունների նախագծի քվեարկության տապալումը խորհրդարանական մեծամասնության կողմից սաբոտաժ է։

Նրա խոսքերով՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ի սկզբանե ասել է, որ չի զբաղվում ռեւանշիզմով եւ սաբոտաժով։ «Ինչ ի նկատի ուներ Փաշինյանը սաբոտաժ ասելով, եթե ՀՀԿ-ն իր սկզբանե չի հաստատել, որ պաշտպանելու է այդ փոփոխությունները։ Մենք երբեք չենք ասել, որ այդ փոփոխությունների կողմնակից ենք կամ աջակցում ենք այս կառավարության աշխատաոճին կամ ինչ-որ «շլե-փլե» ընտրություններ անցկացնելու նրա մտադրությանը։ Ե՞րբ ենք մենք նման բան ասել։ Սաբոտաժն այն է, երբ դու հետ ես կանգնում քո նախկին պայմանավորվածություններից։ Հակառակը՝ այս ամիսների ընթացքում մենք նշել ենք բանակցելու, հասարակական լսումներ անցկացնելու անհրաժեշտության մասին, լուրջ քաղաքական կոնսենսուսի հասնելու համար քաղաքական ուժերի հետ երկխոսության անհրաժեշտության մասին։

Նրանք ուզում են շտապ ընդունել ԸՕ-ի փոփոխությունները եւ շտապ ընտրություններ անցկացնել։ Այդ դեպքում ինչի՞ համար են քննարկումները։ Կարծես նրանց ուղղակի դուր է գալիս «կոնսենսուս» բառը։ Մենք պարզապես դեմ ենք նման աշխատաոճին։ Իսկ եթե նրանց ձայներ են անհրաժեշտ, ապա նրանց 65-69 մարդ է աջակցել։ Ուրեմն, ո՞րն է խնդիրը։ Ինչո՞ւ են դարձյալ ամեն ինչ ՀՀԿ-ի վրա գցում։ ՀՀԿ-ից «բոբո» են սարքել՝ սաբոտաժ, ռեւանշ․․․ Սաբոտաժի ենթարկում են նրանք, ովքեր չեն ընդունում ՀՀԿ-ի սեփական դիրքորոշման իրավունքը։ Ամեն անգամ, երբ որեւէ մեկը հանդես է գալիս Փաշինյանի դիրքորոշման դեմ, նա ասում է․ «Հիմա ժողովուրդը կգա, ժողովուրդը կգա։ Չեմ հասկանում՝ նա վարչապե՞տ է, թե՞ բռնակալ։ Այս երկրում պե՞տք է լինի բազմակարծություն, թե՞ ոչ։ Եթե նա հաղթի ընտրություններում, այդ ժամանակ ի՞նչ է լինելու։ Միգուցե պատգամավորներին իրենց կարծիքն արտահայտելու համար ծեծե՞ն խորհրդարանի ամբիոնի մոտ։ Սահմանադրությունը բազմակարծություն է ապահովում։ Այն, ինչ կատարվում է, առաջին հերթին՝ ճնշման, հետո շտապողականության հետեւանք է»,- նշեց Շարմազանովը։

Նրա խոսքերով՝ այժմյան իշխանությունները պատգամավորներին համարյա պատանդ են պահում, բայց խոսում են բարիկադները քանդելու մասին․ «Եթե այժմյան իշխանություններին ինչ որ դուր չի գալիս, նրանք միանգամից փոխում են տոնը։ Նրանք քաղաքակիրթ երկխոսության կուլտուրա չունեն»։

Շարմազանովի խոսքերով՝ եթե այժմյան իշխանություններին պետք լինի, նրանք անգամ դեկտեմբերի 1-ին կընդունեն ԸՕ-ի փոփոխությունները, մանավանդ հայտարարել են, որ մտադիր են նոյեմբերի 29-ին անցկացնել արտահերթ ընտրությունները։ «Այստեղ խնդիրը ժողովրդավարական սկզբունքների պահպանումն է, ինչն այս կառավարությունը խախտում է։

Ինձ ամենաշատն անհանգստացնում է մեր վարչապետի դիրքորոշումը, ըստ որի՝ միայն մեկ կարծիք պետք է լինի, ինչպես ստալինյան ժամանակներում էր։ Ով Ստալինի կարծիքին դեմ էր, նրան «ժողովրդի թշնամի» էին անվանում։ Հիմա մեզ մոտ նույնպես ով դեմ է Փաշինյանի կարծիքին, «ժողովրդի թշնամի» է։ Այն, ինչ նրանք անում են նեոբոլշեւիզմ է, ոչ թե ժողովրդավարություն։ Դե, եւս մեկ տարի կվախեցնի ժողովրդով, հետո՞ ինչ կանի։ Էյֆորիան կանցնի, եւ մենք կտեսնենք, թե քանի աշխատատեղ են նրանք ստեղծել, ինչքան ներդրում են բերել։ Բավական է ամեն ինչ ՀՀԿ-ի վրա բարդեք, սկսեք, վերջապես, աշխատել։ Եթե ՀՀԿ-ի համար աթոռը պետական շահերից թանկ լիներ, նա կմնար իշխանության գլուխ։ Սակայն ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, չգնաց դիմակայության։

Մի օր այդ էյֆորիան կանցնի, եւ նրանք, ովքեր այսօր գոռում են «հու-հու», վաղը Փաշինյանին կհարցնեն, թե որտեղ է այդ սրընթաց զարգացումը, որն ինքը խոստանում էր։ Այն ամենն, ինչ նա անում է այսօր, նախկին իշխանությունների գործողությունների իներցիան է։ Այս իշխող թիմը ծրագիր չունի, սա դասական պոպուլիզմ է՝ ասել այն, ինչ դուր է գալիս մարդկանց»,- ամփոփեց Շարմազանովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԲԿ տնօրենի հեռանալը պաշտոնից կապված չէ «Հանուն հայրենիքի» շարժման առաջնորդին աջակցելու հետ. նախարար
Սամվել Դանիելյանի հեռանալը կապված չէ շարժման ղեկավարին աջակցելու հետ...
Խաչատուր Սուքիասյանի գործողություններին պետք է իրավական գնահատական տրվի. «Հայաստան» խմբակցություն
Սուքիասյանը աղմկահարույց հայտարարություններ է արել...
Սպիտակցի Հայկոյի որդին ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից
Միջնորդության քննարկման ընթացքում պարզվեց, որ այն հեռախոսահամարը, որի հետ խոսացել է Հրաչյա...
«Ժողովուրդ». Աշխատատեղերն ու աշխատավարձերը չեն փոխվել. Փաշինյանը խաբել է. Մաս 212
«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է Իրական վիճակը. այս ելույթից 5 տարի անց Հայաստանում նվազագույն...
«Հրապարակ». Խաչատուր Սուքիասյանը «կասկածյալների» շարքում է. Կհաջողվի՞ փարատել Փաշինյանի կասկածները
Գործարար-պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի երեկվա աղմկահարույց ելույթից...
«Ժողովուրդ». Արփի Դավոյանը ցանկանում է ընդլայնե՞լ Գլխավոր դատախազի լիազորությունները
ՔՊ շրջանակից, անանուն մնալու պայմանով, երեկ մեզ պատմեցին, որ ՔՊ պատգամավոր Արփի Դավոյանին այդ...
Ամենաշատ