News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին երկրի ամենահարուստ մարդն է: Այդ մասին հայտարարել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Դավիթ Գամղրելիձեն: Անդրադառնալով Վրաստանում առկա կոռուպցիային` Գամղրելիձեն ասել է, թե կոռուպցիան տեղի է ունենում Վրաստանի շրջանակներից դուրս, իսկ ղեկավարության «գանձերը» գտնվում են Շվեյցարիայի բանկերում:

Գործիչը խոսել է նաեւ Վրաստանի զարգացման հնգամյա ծրագրի մասին` այն համեմատելով «կոմունիստական հնգամյակների հետ»: «Սահակաշվիլին շատ ժամանակ ուներ, որպեսզի ինչ որ բան աներ եւ էապես փոխեր պետության եւ ժողովրդի իրավիճակը: Հնարավոր է, որ ճանապարհները կառուցվում են եւ ներկայիս ոստիկանությունը լավ է գործում, սակայն ժողովուրդը շատ խեղճ վիճակում է, եւ ղեկավարությունը պետք է հոգ տանի նրանց»,- հայտարարել է Գամղրելիձեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ