News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայաստանում նույնիսկ ամենաբռնապետական իշխանությունը չի կարող Ղարաբաղի հարցը լուծել  առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին ԱԺ-ում, պատասխանելով պատգամավորների հարցերին ասաց վարչապետի պաշտոնին  առաջադրված Նիկոլ Փաշինյանը:

Ըստ Փաշինյանի,  հասարակությունում կան երեւույթներ, որոնք սովորական են դարձել, բայց իրենց հիմքում աբսուրդ են.  «Բոլոր իշխանությունների պարագայում  ինչ-որ մի տեղից անվստահություն է առաջանում, որ «այ էս իշխանությունը հաստատ եկել ա, որ ինչ-որ բան էնպես չանի, ինչ-որ բան տա, ինչ-որ բան հանձնի եւ այլն»: Ես ընդամենն ուզում եմ ասել, որ  մենք բոլորս հասկանում ենք, որ Հայաստանում չի կարող լինել այնպիսի իշխանություն, նույնիսկ ամենաբռնապետական իշխանությունը չի կարող Ղարաբաղի հարցը լուծել  առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու: Ժողովրդի կարծիքն է այն վճռական գործոնը, որը պետք է որոշի Ղարաբաղի հարցի լուծման այս կամ այն տարբերակը  մեզ ձեռնտու է, թե ձեռնտու չէ: Նույնիսկ ինչ կքննարկվի բանակցային սեղանի շուրջ դա բացարձակապես էական չէ… Ես մի անգամ ասեցի՝ 20 տարի որ քննարկվել է, դրա արդյունքում ի՞նչ է եղել: Ղարաբաղի հարցի թաքուն լուծում , թաքուն տարբերակ, որ մի օր հոպ, արթնանանք տեսնենք՝ լուծվել է, այսպիսի բան չի կարող լինել ուղղակի»:

Փաշինյանը հիշեցրեց, որ բազմիցս նշել է, որ եթե բանակցային գործընթացում  կձեւավորվի մի այնպիսի տարբերակ, որը ինքն անձամբ կհամարի, որ դա մի տարբերակ է, որն արժե ներկայացնել ժողովրդի քննարկմանը  եւ ժողովրդի կարծիքը հարցնել այդ տարբերակի մասին , բնականաբար առաջին գործողությունը դա է լինելու: «Բացառվում է Ղարաբաղի հարցի որեւէ թաքուն լուծում. կընդունեն ԱԺ-ն, ժողովուրդը կընդունեն այդ տարբերակը, ընդունելի կլինի առնվազն ճնշող մեծամասնության համար՝ դա տարբերակ է, որի մասին պետք է մտածել, եթե ոչ, ուրեմն՝ ոչ: Էլ չեմ ասում ամենավճռական գործոնը՝ Ղարաբաղի ժողովուրդը  եւ իշխանությունները: Քանի դեռ Ղարաբաղի իշխանությունը ներգրավված չէ բուն գործընթացին, նշանակում է՝ մենք մոտիկ չենք  հարցի կարգավորմանը»:

Նա նաեւ նշեց, որ Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ իր խոսքերը  նույնպես նենգափոխել են. «Իբր ես ասել եմ, որ մինչեւ Ղարաբաղի իշխանությունը  չլինի բանակցային սեղանի շուրջ, ես ոչ մի բանակցության չեմ մասնակցի: Ես այդպիսի բան չեմ ասել: Ես ասել եմ, որ լիազորված եմ բանակցել Հայաստանի Հանրապետության անունից, ես լիազորված չեմ բանակցել Լեռնային  Ղարաբաղի եւ նրա ժողովրդի անունից շատ պարզ պատճառով, որովհետեւ ԼՂՀ ժողովուրդը չի մասնակցում ՀՀ-ում  իշխանության ձեւավորմանը, ունի իր սեփական կառավարությունը եւ իր սեփական իշխանությունը: Բայց դա չի նշանակում, որ մենք ընդհանրապես չպետք է բանակցենք , եւ կոչ եմ անում, որ այդ հռետորաբանությունը մենք ընդհանրապես մոռանանք»:

Փաշինյանը եւս մեկ անգամ պարզաբանեց, թե ինչու ինքը չի կարող բանակցային գործընթացում ներկայանա Ղարաբաղի անունից, ի տարբերություն Հայաստանի նախորդ ղեկավարների. «Եւ Ռոբերտ Քոչարյանը, եւ Սերժ Սարգսյանն իրենց քաղաքական ծագումնաբանությամբ կապված են ղարաբաղյան շարժման եւ Ղարաբաղի հետ: Նրանք ունեցել են կոնկրետ պատճառաբանություն ու կոնկրետ փաստարկ, թե ինչու իրենք կարող են խոսել Ղարաբաղի անունից. Ռ. Քոչարյանը ԼՂՀ ընտրված նախագահ է եղել, Ս. Սարգսյանը  եղել է Արցախի ինքնապաշտպանության  կազմակերպման առաջնորդներից: Անկախ նրանից, ես դրան համաձայն եմ, թե՝ չէ, իրենք կարող են համարել, որ այդ մանդատը ունեն: Բայց իմ պարագայում չկա այդպիսի գործոն»:

Նա նաեւ նշեց, որ միջազգային գործընկերների հետ զրույցներում պետք է ֆիքսել, թե ինչ սկզբունքներ է անհրաժեշտ պահպանել.  «Եթե ուզում ենք լուծել հարցը, իսկ մենք ուզում ենք լուծել  հարցը, եկեք ֆիքսենք՝ ինչ սկզբունքներ պետք է պահպանենք, որպեսզի հարցը լուծվի: Եթե չենք ուզում լուծել եւ ուզում ենք, եւս քսան տարի  բանակցենք, խնդիր չկա, բանակցենք»:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ