News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Ադրբեջան այցի ընթացքում հարցազրույց է տվել «Ամերիկայի ձայնին», որտեղ անդրադարձել է 907-րդ բանաձեւին։

Լրագրողը մասնավորապես հարցրել է Բոլթոնին. «Այսօր Ձեր այցը Ադրբեջան տեղի է ունենում այն ժամանակ, երբ լրանում է ԱՄՆ կոնգրեսի կողմից ընդունված 907–րդ բանաձեւի 26-րդ տարին։ Եվ, փաստացի, Ռուսաստանի Դաշնությունն այն օգտագործում է որպես պատրվակ Ադրբեջանի հետ իր առեւտրային հարաբերությունները, այդ թվում՝ զենքի վաճառքը ընդլայնելու համար։  Ի՞նչ եք կարծում՝ արդյոք ժամանակն է այն ուժը կորցրած ճանաչելու»։

Հարցի ն ի պատասխան Բոլթոնը նշել է. «Ինչպես գիտեք, դա Կոնգրեսի կողմից ընդունված փաստաթուղթ է։ Այն պարտադիր չէ, որ ամբողջությամբ արտացոլի գործադիր իշխանության քաղաքականությունը ։ Ըստ մեր սահմանադրության՝ նախագահն է որոշում երկրի արտաքին քաղաքականությունը։  Տարբեր նախագահներ տարբեր առիթներով հրաժարվել են այդ դրույթից՝ վաճառքի նպատակներով, եւ դա այն հարցն է, որը մենք մշտապես քննարկում ենք՝ որոշելու համար, թե որն է ճիշտ»։

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը նաև հույս է հայտնել, որ այցը կօգնի փաստաթղթի շուրջ քննարկումներին. «Իմ այցի նպատակներից մեկն էր նախագահից լսել նրա տեսակետները հակամարտության եւ տարածաշրջանային եւ միջազգային ավելի լայն հարցերի շուրջ, որոնց մենք բախվում ենք այսօր, եւ ես կարծում եմ, որ սա շատ օգտակար կլինի այդ արդեն բավականին հին փաստաթղթի շուրջ քննարկումներում»։

Հիշեցնենք, որ 1992-ի հոկտեմբերի 24-Ին ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը ստորագրեց այսպես կոչված «Ազատության աջակցման ակտը» (Freedom for Russia and Emerging Eurasian Democracies and Open Markets Support Act or «Freedom Support Act»), որն ուղղված էր Խորհրդային միության փլուզման արդյունքում առաջացած նորանկախ հետխորհրդային հանրապետություններում ազատ շուկայական տնտեսությունների ու ժողովրդավարական բարեփոխումների աջակցման ամերիկյան ծրագրերի իրականացմանը։

ԱՄՆ հայ լոբբիստների եւ լոբբիստական խմբերի արդյունավետ գործունեության շնորհիվ՝ փաստաթղթում առանձին կետով ամրագրված է հայտնի 907-րդ բանաձեւը, որը, փաստորեն, Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից ՀՀ տնտեսական ու քաղաքական շրջափակմանը հակազդելու միջոց է։ Համաձայն «Ադրբեջանին ցուցաբերվող աջակցության սահմանափակում» («Restriction on Assistance to Azerbaijan» ) 907-րդ բանաձեւի՝ ԱՄՆ-ն կարող է աջակցություն ցույց չտալ Ադրբեջանին, մինչեւ նախագահի կողմից որոշում ընդունելն ու Կոնգրեսին զեկուցելը, որ Ադրբեջանի կառավարությունը ձեռնարկում է փաստարկված քայլեր՝ Հայաստանի նկատմամբ կիրառվող շրջափակումները եւ ուժի կիրառումը դադարեցնելու ուղղությամբ։

2001 թվականին բանաձեւը փոփոխությունների է ենթարկվում՝ հօգուտ Ադրբեջանի, սակայն այն լիովին չի վերացվել։ Այսպես, 2001-ի սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ կրտսերը, ազգային անվտանգությանը սպառնացող անմիջական վտանգի առկայության հիմքով, դիմեց Կոնգրեսին՝ հնարավորություն խնդրելով յուրաքանչյուր բյուջետային տարի շրջանցել 907 բանաձեւը եւ ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին՝ ահաբեկչության դեմ պայքարի, կոալիցիոն հակաահաբեկչական գործողությունների եւ Ադրբեջանի սահմանային անվտանգությունն ապահովելու համար՝ վստահեցնելով, որ այդ օգնությունը որեւէ ձեւով չի խանգարելու Ադրբեջան-Հայաստան բանակցային գործընթացին եւ չի օգտագործվելու Հայաստանի դեմ: Այդ օգնությունը մի շարք կրթական եւ վերապատրաստման ծրագրեր էր ներկայացնում ԱՄՆ տարբեր ռազմաուսումնական հաստատություններում։

Հետեւաբար, ստացվում է, որ ԱՄՆ նախագահը Կոնգրեսին ուղղված իր ամենամյա նամակով հաստատում է, որ 907-րդ բանաձեւի շրջանցումը եւ Ադրբեջանին տրամադրվող օգնությունը չեն կարող օգտագործվել Հայաստանի դեմ (այստեղ տեքստից արդեն իսկ հանված են «Լեռնային Ղարաբաղ» բառերը, որոնք ներառված են 907-րդ բանաձեւի հիմնական տեքստում):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ