News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 25ժ-ի նիստում բացասական եզարակացություն տվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Կահոբյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է օրենքով երաշխավորել Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգության ապահովումը, ճիշտ այնպես, ինչպես երաշխավորված է ԱԺ նախագահի, վարչապետի, հանրապետության նախագահի անվտանգությունը:

Կառավարության այսօրվա նիստում «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը ներկայացրեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:

«Օրենքի նախագծի ընդունման դեպքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգության ապահովումը կերաշխավորվի օրենքով, ոչ թե վարչապետի հայեցողությամբ»,- ասաց Զեյնալյանը եւ նշեց, որ Կառավարությունն առաջարկում է օրենքի հոդվածները թողնել անփոփոխ:

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բարձրաստիճան պաշտոնատար անձինք են համարվում ՀՀ  նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը եւ վարչապետի թեկնածուն:

Նույն հոդվածի 3-րդ մասի՝ այլ պետական պաշտոնյաներին, հասարակական, քաղաքական, կրոնական եւ այլ գործիչներին, ինչպես նաեւ այլ անձանց կարող է պետական պահպանություն տրամադրվել վարչապետի որոշմամբ։ Այդ անձանց պահպանությունը կարող է իրականացվել վարչապետի սահմանած իրավասու պետական մարմնի կողմից:

Սույն հոդվածի իմաստով Ամենայն Հայոց Կաթողիկոսը կրոնական գործիչ է, այլ ոչ թե բարձրաստիճան պաշտոնատար անձ, որի անվտանգության ապահովմանը վերաբերող հարցի կարգավորումն արդեն իսկ ամրագրված է օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով»,-ընդգծեց Զեյնալյանը:

Իր հերթին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կարծում է, թե ընդհանուր առմամբ նման օրենսդրական փոփոխության անհրաժեշտություն չկա, որովհետեւ Կառավարությունն ի վիճակի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգությունն ապահովել:

«Պետք չէ, այսպես ասած, տպավորություն թողնել, որ Հայաստանում Ամենայն հայոց կաթողիկոսի անվտանգությանը ինչ-որ բան սպառնում է, եւ եթե կա այդպիսի ընկալում, դա սխալ ընկալում է»,- ասաց նա եւ նշեց, որ իրավիճակները պետք չէ մեկնաբանել այլ կերպ, քան  դրանք գոյություն ունեն:

«Կարծում եմ, որ իսկապես տեղին չէ: Եթե անհրաժեշտություն լինի, բնականաբար, այդ հարցը ես ինքս պատրաստ եմ քննարկել եւ ըստ անհրաժեշտության որոշում կայացնել. դրա համար օրենքի անհրաժեշտություն չեմ տեսնում: Առավել եւս, օրենքը բարձրաստիճան պետական պաշտոնյաների մասին է, եւ ես չեմ կարծում, թե կոռեկտ է Ամենայն Հայոց Կաթողիկոսին համարել պետական բարձրաստիճան պաշտոնյա եւ դնել պետական կառավարման համակարգի աստիճանականության մեջ»,- ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի
Ապրիլի 28-ին` ժամը 10:00-ին, Սուրբ Խաչի երևման տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ...
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Վերջում Վազգեն Սրբազանը պատգամել է հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել...
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Ամենաշատ