News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Որպեսզի էեկտրաէներգիայի սակագինը 5 դրամով իջնի, 27 մլրդ դրամ է պետք: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների հարցով ԱԺ Քննիչ հանձնաժողովի 2-րդ նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

«Ես չեմ ուզում, որ սկզբում կամայական թիվ ասել, թե որքան պետք է սակագինը իջնի, հետո սկսենք այդ գումարը հայթայթել: Կա անհրաժեշտ հասույթի բանաձեւ. սյսինքն եթե ուզում ես ունենալ սակագինը, պետք է մի քանի բաղադրիչներ գումար լինի՝ արտադրող կայաններից գնման ծավալ, գումարած ՀԷՑ-ի պահպանման, շահագործման ծախսեր, գումարած մաշվածք, գումարած անհուսալի դեբիտորներ, գումարած հարկեր, գումարած շահույթի նորմա: Այդ բոլորը տալիս է հասույթը եւ դրանից կախված սահմանվում է սակագինը»,-ասաց Մելքումյանը:

Նա տեղեկացրեց, որ ՀԷՑ-ում շահութաբերությունը 17 տոկոս է հարկերը ներառյալ, կորուստները կազմում են 11,02 տոկոս. «10 տարվա ներդրումային ծրագրով նախատեսվում է կորուստների չափը իջեցնել 7,5 տոկոսի, 10 տարի հետո իջներում է 6 տոկոսի»:

Միքայել Մելքումյանի խոսքով, երբ հետագայում գործարկվի Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերը, այստեղ մենք բավականին շահելու ենք, որովհետեւ Երեւանի ՋԷԿ-ի ներքին սակագինը բավականին իջնելու է. «Այսօր Երեւանի ՋԷԿ-ը 20 դրամով է էլեկտրաէներգիա արտադրում, որը ՀԷԿ-երից ավելի ցածր է: Որքան մեծացնեք Իրանից եկող գազի ծավալը, այնքան բարերար ազդեցություն ենք ունենալու էլեկտրաէներգիայի  սակագնի վրա: Բայց պետք է հաշվի առնենք, որ ամբողջ գազատար համակարգը «Գազպրոմ Արմենիայի» տնօրինման եւ տիրապետման տակ է»,-ընդգծեց հանձնաժողովի նախագահը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆ
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի...
Հայաստանի խորհրդարանի խոսնակ. Ադրբեջանից գազ գնելը շատ լավ տարբերակ է
Ես շատ դրական եմ վերաբերվում դրան․․․
Brent նավթը թանկացել է մինչև 88,2 դոլար մեկ բարելի դիմաց
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների գինը մեկ բարելի դիմաց կազմում է 88,17 դոլար
Ամենաշատ