News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները որեւէ կերպ կապված չեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ: Այս մասին հոկտեմբերի 26-ին՝ Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նրա կարծիքով, դրանք ոչ մի կերպ չեն կարող ազդել այս հակամարտության լուծման գործընթացի վրա` ոչ դրական, ոչ էլ բացասական:

Նա նաեւ մասնավորապես մեկնաբանեց ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունն այն մասին, որ եթե դեկտեմբերին կայանալիք ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը մեծ մանդատ ունենա, դա լավ հնարավորություն կլինի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ վճռական քայլերի ձեռնարկման համար:

«Ես լուծում չեմ տեսնում: Եվ Ղարաբաղի ժողովուրդը, եւ Հայաստանի ժողովուրդը, եւ Ադրբեջանի ժողովուրդը դեմ են այն տարբերակներին, որոնք քննարկվում են: Բոլորը կարծես թե դեմ են դրանց», - բացատրեց Բաղդասարյանը` հավելելով, որ ինքը պատկերացում չունի, թե ընդհանրապես ինչ կարգավորման մասին է խոսքը, եւ ինչ ընդհանուր հայտարարի կարելի է գալ այս հարցում:

Նկատառմանը, թե հասարակության վստահությունը վայելող իշխանությունը ավելի հեշտ կարող է լուծում գտնել, ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ ստացվում  է, որ իշխանությունները պետք է հրապարակում հանրահավաք հավաքեն եւ ասեն. «Հարգելի ժողովուրդ, մենք վերադարձնում ենք մեր ազատագրված տարածքները»:

Վահրամ Բաղդասարյանը շեշտեց, որ առաջնային խնդիր կա` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչում, որից հետո հնարավոր կլինի նոր բանակցային փուլ անցնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ