News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալը վկայում է այն մասին, որ Վաշինգթոնը պատերազմի է պատրաստվում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ սպառազինության չտարածման եւ վերահսկողության հարցերով դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Անդրեյ Բելոուսովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Գործակալությունը հայտնում է, որ դիվանագետն այս մասին հայտարարել է, երբ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի Առաջին կոմիտեն մերժել է ՄՓՀՀՊ մասին ռուսական բանաձեւի նախագիծը քննարկման դնել:

Ընդ որում՝ Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել իրեն եւ իր շահերը, նշել է դիվանագետը:

«Վերջերս այստեղ կայացած նիստի ժամանակ Միացյալ Նահանգները հայտարարեց, որ Ռուսաստանը պատերազմի է պատրաստվում: Այո՛, Ռուսաստանը պատրաստվում է պատերազմի, ես դա հաստատում եմ: Այո՛, մենք պատրաստվում ենք պաշտպանել մեր Հայրենիքը, մեր տարածքային ամբողջականությունը, մեր սկզբունքները, մեր մարդկանց: Մենք այսպիսի պատերազմի ենք պատրաստվում: Բայց մեր եւ Միացյալ Նահանգների միջեւ մեծ տարբերություններ կան: Ռուսաստանի Դաշնությունը պատրաստվում է պատերազմի, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստում է պատերազմը»,- ասել է Բելոուսովը կոմիտեում քվեարկության արդյունքներից հետո:

«Այլապես, ի՞նչ նպատակ ունի պայմանագրից Միացյալ Նահանգների դուրս գալը, միջուկային զինանոցը մեծացնելը, նոր միջուկային հայեցակարգ ընդունելը, որը նվազեցնում է միջուկային զենքի կիրառման մակարդակը: Ահա սա է բոլորի համար հարց»,- հավելել է դիվանագետը:

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի Առաջին կոմիտեն մերժել է ռուսական բանաձեւի նախագիծը, քանի որ դեմ է քվեարկել 55 երկիր: Կողմ է արտահայտվել 31 պետություն, ձեռնպահ է մնացել 54-ը: Դեմ քվեարկածների թվում են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Կանադան, Արգենտինան, Հունաստանը, Ֆրանսիան եւ Ուկրաինան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ