Ընտրական օրենսգրքում լրացումների նախագիծը նախատեսում է ռեյտինգային ընտրակարգից հրաժարում եւ պարզ համամասնական ընտրակարգի ընդունում: Այս մասին հոկտեմբերի 29-ին ԱԺ արտահերթ նիստում ԸՕ-ում լրացումներ կատարելու նախագիծը ներկայացնելիս ասաց «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը: Նա հիշեցրեց, որ նախագծով նաեւ նախատեսվում է կոլաիցիաների կազմավորման սահմանափակումների վերացում եւ ժամկետների երկարացում՝ 6 օրվա փոխարեն կլինի 10 օր: