News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ընդհանրապես, ամեն ինչի մասին պետք է արդյունքներով դատել. ես առայժմ չեմ տեսնում ռեալ, այսպես ասած՝ նյութական արդյունքներ: Սյս մասին «Ленте.ру»-ի հետ հարցազրույցում ասել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք նոր իշխանության մոտ ստացվե՞լ է արտաքին քաղաքականության կառավարման ղեկը վերցնելը:

Քոչարյանի խոսքով՝ մի բան է, թե մարդն ինչ է ասում, այլ բան, թե արդյունքում ինչ է ստացվում. «Եվրամիության հետ հարաբերությունների հայտարարվող «նոր մակարդակը» չի համալրվել զարգացման նոր ծրագրերով, ոչ մի նոր բան տեսանելի չէ նաեւ Հայաստանի ու ԱՄՆ-ի հարաբերություններում, նույնը կարելի է ասել Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին: Արդեն մշակված միջազգային պայմանագրա-իրավական բազան վերջին կես տարում չի ընդլայնվել, մեր տնտեսություն նոր ծավալուն ներդրումային հոսք նույնպես չկա: Հակառակը՝ նկատվում է ներդրումների որոշ արտահոսք: Որեւէ նոր տեղաշարժ չկա նաեւ ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում: Կդատենք ըստ արդյունքների, այլ ոչ թե այս կամ այն քաղաքական գործիչի պատմությունների: Ես շատ կցանկանայի, որ այդ արդյունքները լինեին, դա Հայաստանի շահերի շրջանակում է: Բայց առայժմ տեսնում եմ միայն լավատեսական հայտարարություններ եւ ոչինչ ավելի…Դա են ցույց տալիս օբյեկտիվ փաստերը»:

Քոչարյանը նշել է, որ օրինակ՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում դա պետք է արտահայտվի Հայաստանում ներդրումների կոնկրետ մեծացմամբ. «Եթե դա չլինի, դե, հանրության լավատեսությունը կարելի է թեժ պահել տարբեր խոսակցություններով, դա դրական սպասման արդյունք կունենա որոշ ժամանակ: Իսկ հետո՞: Աշխատանքի արդյունքները պետք է նկատելի լինեն, պետք է մարդկանց կյանքի մակարդակի վրա դրական ազդեն»:

Պատասխանելով հարցին՝ նկատո՞ւմ է արդյոք, որ հայ-ռուսական հարաբերություններում սառնություն է դիտվում, Քոչարյանը նշել է, որ այս հարցում իր ընկալումը կարող է սուբյեկտիվ լինել, իսկ ինքը դա չի ցանկանում:

«Կարող եմ ասել, որ ըստ արդյունքների է պետք ռեալ գնահատական տալ՝ ապրանքաշրջանառության աճ, դրա մեջ հայկական մասնակցության [արտահանման] աճ, Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների միջեւ ռազմա-տեխնիկական գործնական համագործակցության զարգացում, Հայաստանի պաշտպանունակության եւ հայկական բանակի մարտունակության բարձրացում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտութայն կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշման մեջ: Կան միանգամայն կոնկրետ չափանիշներ, ըստ որոնց եւ միայն ըստ դրանց է հարկ գնահատել, թե որքանով է ամեն ինչ լավ կամ վատ: Հայաստանի եւ Ռուսաստանի շահերը արմատներով են միահյուսված, եւ երկու երկրներում որեւէ մեկը (համենայնդեպս, սթափ դատող որեւէ մեկը) դրանք փչացնել չի ցանկանում: Կարծում եմ, որ երկու երկրներում էլ տրամադրված են առավելագույն ջանքեր ներդնել, որպեսզի շարունակեն դրանք զարգացնել բարեկամական, դաշնակցային հունում»,- նշել է  Քոչարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ