News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


ԸՕ բարեփոխումներն արվում էր քաղաքական դաշտն առողջացնելու համար, մեկնաբանությունները թողնում եմ ՀՀ քաղաքացիներին։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ԸՕ–ի բարեփոխումների փաթեթը չընդունվելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ անիմաստ է համարում փաթեթը նորից բերել քվերակության։

«Կարծում եմ ժամանակային առումով կարող է խնդիր առաջանալ, սակայն դեռ չենք քննարկել, չենք խոսել այդ մասին։ Ես խիստ կասկածներ ունեմ, որ այն մարդիկ, որոնք բացակայել են եւ այն ուժը, որը նրանք ներկայացրել են, լինելու են գալիք ԱԺ–ում, նրանք չեն լինելու, որովհետեւ կարծում եմ ՀՀ քաղաքացին դիտում է այս ամենը եւ իր գնահատականը կտա»,–ասաց պատգամավորը։

Ալեն Սիմոնյանը ԸՕ բարեփոխումների փաթեթի չընդունումը, այնուամենայնիվ, ձախողում չի համարում։

«Սա ԱԺ–ի կոնկրետ մարդկանց գործելաոճի եւ սխալի հետեւանք է։ Ես չեմ ուզում ասել, որ Դաշնակցությունն է մեղավոր, կամ Հանրապետականը, կամ կոնկրետ անձինք, այո, չնայած սաբոտաժ բառը դուրները չի գալիս, բայց այս օրենքի սաբոտաժ է։ Այսինքն ամեն ինչ անել, որ այս օրենքը չանցնի։ Կգնանք այն ԸՕ–ով, որը որ գործում է եւ կտեսնենք՝ կանցնեն ԱԺ, կկարողանան իրենց խոսքն այսուհետ ԱԺ–ում անցկացնել, թե՝ ոչ։ Սա արվում էր նրա համար, որ մաքսիմալ շատ ներկայացվածություն լինի ԱԺ–ում»,– նշեց Ալեն Սիմոնյանը։

Ալեն Սիմոնյանը հավելեց, որ դեկտեմբերին արտահերթ ընտրությունների գնալը դեռ մի բան էլ ուշացած որոշում էր, պետք էր արտահերթ ընտրություններ անցկացնել ամռանը։

Նշենք, որ այսօր երկրորդ անգամ տապալվել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը: Փաթեթին կողմ է քվեարկել 62, դեմ 2 պատգամավոր, մինչդեռ անհրաժեշտ էր 63 կողմ ձայներ:

Հիշեցնենք, որ ուղիղ մեկ շաբաթ առաջ այս փաթեթի ընդունումը ԱԺ արտահերթ նիստում տապալվել էր, քանի որ ՀՀԿ-ն դեմ էր արտահայտվել նախագծին եւ չէր մասնակցել քվեարկությանը: Արդյունքում նախագծին կողմ էր քվեարկել 56 պատգամավոր: Նկատենք, որ ՀՀԿ-ականները պնդում են, որ առանց իրենց խմբակցության անդամների եւս հնարավոր էր հավաքել 63 կողմ ձայն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեռ վաղ է խոսել ընտրություններն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին. ԿԸՀ նախագահ
Այս ընտրակարգն ունի մեկ շատ լուրջ թերություն, այն է՝ հնարավոր չի լինի կրկնակի ստուգել ընտրություններին մասնակցած անձի իսկությունը...
Ընտրական համակարգը միշտ պատրաստ է ընտրություն կազմակերպելուն. ԿԸՀ նախագահը՝ արտահերթ ընտրությունների մասին
Freedom House-ը հղում էր արել հասարակական կազմակերպությունների...
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
Ամենաշատ