News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այս տարի ունենք կտրուկ աճ, ինչպես կորպորատիվ հաճախորդների հաշիվների քանակի, այնպես էլ դրամական փոխանցումների ծավալների գծով: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում նշել է IDBank-ի կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն Սերգեյ Վիրաբյան:

Պարոն Վիրաբյան, IDBank-ը 3 ամիս առաջ հանդես եկավ նոր առաջարկով, որը նախատեսված էր կորպորատիվ հաճախորդների համար։ Ի՞նչ նպատակ ուներ Բանկը եւ որքանո՞վ են արդարացվել սպասումները։

Նախ, հակիրճ հիշեցնեմ մեր առաջարկը․ ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձիք եւ անհատ ձեռնարկատերերը հնարավորություն ունեն անվճար բացել բանկային հաշիվ, ստանալ դրա անվճար սպասարկում եւ իրականացնել փոխանցումներ  SWIFT համակարգով Our տարբերակով միանգամայն անվճար` ԱՄՆ դոլարով, եվրոյով, ՌԴ ռուբլիով եւ լարիով: Առաջարկի շրջանակում ՀՀ ձեռնարկատերերը կարող են ստանալ վարկեր ԱՄՆ դոլարով  սկսած 6,9 տոկոս տարեկան տոկոսադրույքից եւ ՀՀ դրամով` սկսած 10 տոկոս տարեկան տոկոսադրույքից:

Այս առաջարկը մշակելիս մենք մտադիր էինք հնարավորություն տալ  ՀՀ-ում գրանցված ձեռնարկատերերին անվճար իրականացնել հիմնական վճարահաշվարկային ծառայությունները, որից հետո գնահատել սպասարկման որակը, արագությունը, հարմարավետությունը եւ գոհ մնալու դեպքում դառնալ Բանկի հաճախորդ-գործընկերը։

Նշեմ, որ այս առաջարկի գործողության ժամկետը 6 ամիս է՝ մինչեւ  դեկտեմբերի 30-ը։ Սակայն, մի  գաղտնիք բացելով, նշեմ, որ վերլուծելով հաճախորդների հետաքրքրությունը` քննարկում ենք առաջարկի ժամկետի երկարաձգումը։

Ինչպես հայտնի էայսօր բազմաթիվ բանկեր եւ այլ կազմակերպություններ, գովազդելով իրենց ապրանքները կամ ծառայությունները, առաջարկում են ծառայություններ առանց միջնորդավճարների կամ 0 տոկոսով, սակայն մենք հասկանում ենք, որ դրանք մարքեթինգային հնարքներ են։ Ինչպե՞ս կբացատրեք Ձեր առաջարկի շրջանակում մատուցվող ծառայությունների անվճար լինելըմիգուցե  դա նույնպես  մարքեթինգային հնարք է, եւ գոյություն ունեն չերեւացող ծախսեր։

Գիտեք, մենք արել ենք մի շատ պարզ բան, ինչպես արդեն նշեցի, մեր սկզբունքը փոխշահավետությունն է եւ գործընկերային հարաբերություններ ձեւավորելը, ուստի գերադասեցինք մեր հաշվին ծածկել առաջացող ծախսերը` տալով հնարավորություն ՀՀ ձեռնարկատերերին ծանոթանալու Բանկին։ Շատ պարզ եւ շիտակ մոտեցում։

Ի՞նչ արձագանք են ստացել Ձեր նշած ծառայությունները հաճախորդների կողմից արդյոք թիրախային խմբում ակտիվություն եք նկատում, կա՞ արդյոք քանակական ցուցանիշների աճ:

Նշեմ, որ հունիսից սկսած, շաբաթական կտրվածքով, մենք իրականացնում ենք մշտադիտարկում, եւ կարող եմ արձանագրել, որ ունենք կտրուկ աճ, ինչպես կորպորատիվ հաճախորդների հաշիվների քանակի, այնպես էլ դրամական փոխանցումների ծավալների գծով։

Ցանկանում եմ նշել նաեւ, որ վարկավորման ոլորտում  եւս ունենք ակտիվացում, հատկապես ՓՄՁ վարկավորման սեգմենտում:

Նշանակո՞ւմ է դա արդյոք, որ IDBank-ը բռնել է ՓՄՁ-ներին աջակցության ճանապարհը դա ներառո՞ւմ է նաեւ բիզնեսի ընդլայնման աջակցություն։

Գիտեք, ես չեմ սիրում «աջակցություն» բառն այս համատեքստում, բացատրեմ՝ Բանկը, ինչպես եւ ձեռնարկատերերը, շահույթ հետապնդող կազմակերպություն է, եւ, ավելի ճիշտ կլինի ասել, որ մենք աշխատում ենք  փոխշահավետության եւ գործընկերության սկզբունքով։ Մեր աշխատակիցներն ամենօրյա ռեժիմով իրականացնում են շուկայի ուսումնասիրություն եւ վերլուծություն, կատարում են շտկումներ Բանկի կողմից առաջարկվող  պրոդուկտների եւ ծառայությունների մեջ առավելագույնս բավարարելու համար հաճախորդների պահանջները։ IDBank-ը նպատակ ունի հաճախորդին տրամադրել բանկային հնարավորինս լայն ծառայություններ, առաջարկել համալիր սպասարկում, կրկնվեմ՝ Բանկ-հաճախորդ հարաբերությունները գործընկերային սկզբունքով կառուցելու համար։

Գաղտնիք չէ, որ բանկային մրցակցության ներկայիս պայմաններում  բանկերը փորձում են առանձնանալ իրենց առաջարկներով, որոնք ենթադրում են անհատական մոտեցում հաճախորդներին։ Որքանո՞վ է IDBank-ը շուկային նոր պրոդուկտներ առաջարկելիս հաշվի առնում նշված միտումները։

Շնորհակալ եմ հարցի համար , քանի որ շատ կարեւորում եմ հաճախորդների հետ անհատական աշխատանքը։ Ելնելով բանկային համակարգում իմ բազմամյա աշխատանքային փորձից ՝ կարող եմ վստահ ասել, որ հայաստանյան շուկան, թե՛ բանկային, թե՛ կորպորատիվ, այնքան յուրահատուկ է եւ մրցակցային, որ յուրաքանչյուր կորպորատիվ հաճախորդ պահանջում է անհատական մոտեցում եւ վերաբերմունք, եւ, իհարկե, IDBank-ում  ներդրված է անհատական մենեջերի ինստիտուտը․ յուրաքանչյուր հաճախորդ, ելնելով իր բիզնեսի առանձնահատկություններից, ստանում է անհատական մոտեցում եւ վերաբերմունք, եւ դա ճիշտ է։

Ռեբրենդինգի  բուռն  շրջանից հետո, երբ Բանկն արդեն իսկ ճանաչելի է իր նոր անվանումով, սպասվո՞ւմ է առավել ակտիվ աշխատանքային ծրագրերի ներդրում։ Ի՞նչ նորություններ եք պատրաստվում առաջարկել Բանկի կորպորատիվ հաճախորդներին:

Բանկն արդեն իսկ իր հաճախորդներին առաջարկում է  բանկային պրոդուկտների եւ ծառայությունների շատ լայն շրջանակ, որոնք, ինչպես նշեցի, մշտապես կատարելագործվում եւ համապատասխանեցվում են շուկայի պահանջներին։ Բոլորովին վերջերս Բանկը համագործակցության հուշագիր ստորագրեց Հայաստանի Արտահանողների ապահովագրության գործակալության հետ, 10 տարուց ավելի համագործակցում է Գերմանա-հայկական հիմնադրամի,  ինչպես նաեւ այլ կառույցների հետ, որոնց հետ համագործակցության արդյունքում Բանկը կարողանում է տրամադրել բավականին շահավետ պայմաններով պրոդուկտներ։ Նշեմ, որ այս ուղղությամբ աշխատանքներն անընդհատ են եւ շարունակական՝ գտնել նոր գործընկերներ հաճախորդներին նորանոր ծառայություններով գոհացնելու եւ նրանց բիզնեսի անխափան գործընթացին նպաստելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Ամենաշատ