News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Անդրկովկասյան երկրներ կապված է իրանական խնդրի հետ, սակայն Երեւանն ու Բաքուն ղարաբաղյան գործոնի եւ բարդ ներքաղաքական իրավիճակի առկայության պատճառով շահագրգռված չեն Թեհրանի հետ հարաբերությունների վատթարացմամբ: NEWS.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Քաղաքական եւ ռազմական վերլուծությունների ռուսական ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը:

Փորձագետի խոսքով՝ Իրանը հազիվ թե ուրախ լիներ Բոլթոնի տարածաշրջանային այցի համար, քանի որ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան, ըստ էության, փորձում էր հող պատրաստել Թեհրանի դեմ պատժամիջոցների հետագա խստացման համար: «Այդուհանդերձ, տարածաշրջանի առանց այն էլ բարդ իրավիճակի ապակայունացումը ոչ մեկին օգուտ չի բերի՝ ո՛չ Հայաստանին, ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Իրանին, ո՛չ Ռուսաստանին»,- նշեց Խրամչիխինը՝ շեշտելով, որ եթե Բաքվում եւ Երեւանում թույլ տան իրենց որպես խաղաքար օգտագործել Թեհրանի դեմ խաղում, ապա վերջինը կարող է դրան շատ կոշտ արձագանքել:

Խրամչիխինը, միաժամանակ, նշեց, թե Կրեմլը հազիվ թե Թեհրանի հետ իր հարաբերությունները փչացնի հանուն Ադրբեջանի եւ Հայաստանի, հատկապես եթե նրանք իրենք ամեն ինչի մեղավորը լինեն: «Ռուսաստանը հազիվ թե նրանց համար բարեխոսի, հատկապես եթե նրանք այս հարցում ամերիկացիներին աջակցեն: Ավելի շուտ՝ նույնիսկ հակառակը: Ուրախ կլինի, եթե Իրանը պատժի տարածաշրջանում ամերիկյան քաղաքականության կողմնակիցներին ու տարածողներին, քանի որ դա կդառնա հերթական ակնհայտ ցուցադրությունը, որ ԱՄՆ-ին հետաքրքրում են միայն սեփական շահերը եւ ամենեւին մտադիր չէ որեւէ մեկի համար պատերազմել»,- եզրափակեց փորձագետը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն անցյալ շաբաթ այցելել էր Անդրկովկասյան երկրներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ